Հայտարարությունների քանակը`
347
|
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց մրցույթ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողակտորների համար.
ՄՐՑՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՑԱՆԿ
|
հ/հ
|
լոտ
|
հողի խումբը
|
հողի տեսակը
|
հողամասի ծածկագիրը
|
հողամասի մակերեսը
|
վարձակալության վարձավճարի մեկնարկային գնի չափը 1հա-ի համար/ՀՀ դրամ
|
1
|
լոտ-1
|
2-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0101-0031
|
3,797
|
5415
|
2
|
լոտ-2
|
4-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0110-0020
|
1,444
|
2580
|
3
|
լոտ-3
|
4-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0110-0012
|
3,37
|
2580
|
4
|
լոտ-4
|
2-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0105-0011
|
1,563
|
5415
|
5
|
լոտ-5
|
2-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0105-0004
|
2,955
|
5415
|
6
|
լոտ-6
|
3-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0112-0002
|
5,218
|
3570
|
7
|
լոտ-7
|
3-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0113-0005
|
2,74
|
3570
|
8
|
լոտ-8
|
3-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0125-0037
|
1,626
|
3570
|
9
|
լոտ-9
|
4-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0126-0002
|
1,353
|
2580
|
10
|
լոտ-10
|
4-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0101-0011
|
2,081
|
2580
|
11
|
լոտ-11
|
4-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0140-0003
|
1,079
|
2580
|
12
|
լոտ-12
|
4-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0126-0017
|
2,097
|
2580
|
13
|
լոտ-13
|
2-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-028-0105-0028
|
4,109
|
5415
|
14
|
լոտ-14
|
3-րդ խումբ
|
անջրդի վարելահող
|
09-089-0106-0214
|
22,967
|
3570
|
Հողամասերի համար սահմանափակումներ չկան:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 25-ին ժամը 1100-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար հողամասի (գույքի) մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
|
| | |
|
|
|
ՄՐՑՈՒՅԹ «ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-Ի ԴԱՍՏԻԱՐԱԿԻ, ՍՈՑ. ՄԱՆԿԱՎԱՐԺԻ, ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՉԻ ԵՎ ՀՈԱԿ-ԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՏՈՐՈՒՆԻՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ, ՈՒՅԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ, ՏՈԼՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի՝ 0.625 դրույքաչափով, սոց. մանկավարժի՝ 0.75 դրույքաչափով, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 1 դրույքաչափով և ՀՈԱԿ-ին կից գործող Տորունիք բնակավայրի կարճաժամկետ խմբի դաստիարակի՝ 0.5 դրույքաչափով, Ույծ բնակավայրի տարատարիք խմբի դաստիարակի՝ 0.56 դրույքաչափով, Տոլորս բնակավայրի տարատարիք խմբի դաստիարակի՝ 0.56 դրույքաչափով թափուր պաշտոնների համալրման նպատակով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար՝ 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Շիրվանզադե 4ա հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8։30-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի ապրիլի 16-ը ժամը 17:00-ը: Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել՝ /0283/23923, /+37493/197468 հեռախոսահամարով կամ այցելել «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (հասցե՝ ք.Սիսիան, Շիրվանզադե 4ա, Էլ. փոստ` tiv3nuh@sisian.am։
|
| | |
|
|
|
ՄՐՑՈՒՅԹ «ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար։ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ք․ Սիսիան, Չարենցի 5։
Հաստատության տնօրենն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ, բ) նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը, գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և համայնքի ղեկավարի իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, դ) տալիս հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր, ե) աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր, զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատակիցների միջև, ը) սահմանում է հաստատության կառուցվածքն ու նրանց իրավասությունները, թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, ժ) իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար, ժա) վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, ժբ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը, ժգ) կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում լիազորված համայնքային մարմնի հաստատմանը, ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
Հաստատության տնօրենի հիմնական աշխատավարձի չափը կազմում է 170000 /մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն. 2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 3) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 4) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն. 5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 6) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 7) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն. 8) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը կկայանա 2025 թվականի ապրիլի 16-ին, ժամը 10:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/:
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում. 2) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի. 3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին. 4) ինքնակենսագրություն. 5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները. 6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից. 7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային մյուս օրերից, Սիսիանի համայնքապետարան, ք. Սիսիան, Սիսական 31 հասցեում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի ապրիլի 1-ը մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթի պայմաններին հանգամանալից ծանոթանալու համար դիմող քաղաքացիները կարող են ուսումնասիրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N02-Ն հրամանը, ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N539-Ն որոշումը և այլ իրավական ակտերը՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի www.arlis.am պաշտոնական կայքում։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. /0283/ 2-33-30/:
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի ապրիլի 10-ին, ժամը 10:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/ կանցկացվի մրցույթ հետևյալ պաշտոնների համար՝
1) աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ (ծածկագիր` 2.1-1), 2) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ (ծածկագիր` 2.1-5), 3) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-15), 4) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-9), 5) աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-12, 2.3-14), 6) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-18), 7) աշխատակազմի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-22, 2.3-24), 8) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետներ (ծածկագրեր` 3.1-13, 3.1-22), 9) աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-23), 10) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-17), 11) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետներ (ծածկագրեր` 3․3-6, 3.3-13, 3.3-18, 3.3-33):
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։
Դիմող քաղաքացիները Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները՝ բնօրինակների հետ միասին, գ) արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, դ) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի, ե) անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, իսկ արական սեռի անձինք նաև՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի մարտի 26-ը մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են հետևել azdarar.am և sisian.am կայքերին, իսկ պաշտոնի անձնագրերին /նայել կից ֆայլը/ և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283) 2-33-30/ և ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն /ք. Կապան, Գ. Նժդեհի 1, հեռ. (0285) 4-42-79/:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025թ. մարտի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 2․ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորում ապահովելուն համաձայնություն տալու մասին․ 3․ «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորում ապահովելուն համաձայնություն տալու մասին․ 4․ Սիսիան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին․ 5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի ևշինությունների) օտարման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին․ 6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին․
7․ «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․ 8․ «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․ 9․ «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․ 10․ «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․ 11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին․ 12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 120․2 հեկտար հողամասերը 2025-2026 թվականների ընթացքում անտառվերականգնման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալու մասին․ 13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 03» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025թ. փետրվարի 19-ին, ժամը 17:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու անդամ Ջիվան Արսենի Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու անդամ Դավիթ Ռուշանի Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու անդամ Գևորգ Սեյրանի Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 02» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2025թ. փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքիմարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին։ 6․ Սիսիան համայնքի համայնքային սոցիալական ծրագրին հավանություն տալու մասին։ 7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանի աշխատակազմի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին։ 8․ «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին։ 9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում գտնվող անշարժ գույքերը միավորել և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։ 10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Ծղուկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին։ 11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Որոտան փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին։ 12․ Տարածք հատկացնելու մասին։ 13․ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին։ 14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 24-ի թիվ 46-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 01» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-Ի ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Սրապյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի՝ 0.625 դրույքաչափով, սոց. մանկավարժի՝ 0.75 դրույքաչափով, ֆիզկուլտուրայի հրահանգչի 1 դրույքաչափով և ՀՈԱԿ-ին կից գործող Տորունիք բնակավայրի կարճաժամկետ խմբի դաստիարակի՝ 0.5 դրույքաչափով, Ույծ բնակավայրի տարատարիք խմբի դաստիարակի՝ 0.56 դրույքաչափով, Տոլորս բնակավայրի տարատարիք խմբի դաստիարակի՝ 0.56 դրույքաչափով, թափուր պաշտոնների համալրման նպատակով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականիապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1)դիմում (Ձև 1), 2)կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3)անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5)ինքնակենսագրություն (Ձև 4), 6)մեկ լուսանկար՝ 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտականկոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայությանդեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Շիրվանզադե 4ա հասցեում: Փաստաթղթերըպետք է ներկայացնելանձամբ՝անձըհաստատողփաստաթղթով: Փաստաթղթերնընդունվումենամենօրժամը 8։30-իցմինչև 17:00-ը, բացիշաբաթ ևկիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 13-ը ժամը 17:00-ը: Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար անցնել հետևյալհղումով՝ https://escs.am/am/news/11978։
|
Տեղեկությունների համար զանգահարել՝ /0283/23923 հեռախոսահամարով կամ այցելել «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (հասցե՝ ք.Սիսիան, Շիրվանզադե 4ա, Էլ. փոստ` tiv3nuh@sisian.am։
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/12/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/12/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին։
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 15» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Սրապյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/12/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/12/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սիսիան համայնքի հարգելի' բնակիչներ, 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Սիսիան համայնքի համար մշակված տեղական սոցիալական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։ Շահագրգիռ անձանց /կազմակերպությունների/ մասնակցությունը խրախուսվում է։
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/11/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/12/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին։ 5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 14» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/11/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/11/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 2․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիա) ստանալու նպատակով 2025 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին․ 3․ Աննա Գառնիկի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին․ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 020-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 13» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/11/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/11/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. նոյեմբերի 8-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին։ 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության իրավունքով պատկանող գույքի դուրսգրման փաստաթղթերը հաստատելու մասին։ 5․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2025 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին։ 6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին։ 7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։ 8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 09-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիք 4 և Սյունիք 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Սիսիան համայնքի Ախլաթյան, Անգեղակոթ, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Շամբ, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ/Ցղունի/, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ույծ, Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտեվորման նախագծերը) և Սիսիան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի նախագիծը (գոտեվորման նախագիծը) հաստատելու մասին։ 10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին։ 11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին։ 12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Իշխանասար բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերել) օտարել Հայաստանի Հանրապետությանը։ 14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական սահմաններում նախատեսվող հանքարդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Որոտնավան բնակավայրի վարչական սահմաններում նախատեսվող հանքարդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի վարչական սահմաններում նախատեսվող հանքարդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 17․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի վարչական սահմաններում նախատեսվող հանքարդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 18․ Սիսիան համայնքում 2024 թվականի աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին։ 19․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 020-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 20․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 12» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/10/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/10/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Հրաչի Առաքելյանի կողմից համայնքի բնակիչներին տրվող երդման մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 11» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիանա Ղազարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/10/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/10/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 10» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից:
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|