ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025թ. հունիսի 13-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին։
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին։
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատելու մասին։
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու մասին։
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 06» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: