21.02.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մարտի 7-ին՝ ժամը 15։00-ին, Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի, իսկ ժամը 16։00-ին՝ Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենան «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Բռնակոթ և Անգեղակոթ բնակավայրերի կրթահամալիրների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ 2-րդ հանրային լսումները:Ազդակիր բնակավայրերի շահագրգիռ հանրությանը հրավիրում ենք մասնակցելու հանրային լսումներին: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ...
Մանրամասն |
|
18.02.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. փետրվարի 19-ին, ժամը 17:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու անդամ Ջիվան Արսենի Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու անդամ Դավիթ Ռուշանի Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու անդամ Գևորգ Սեյրանի Դավթյանի լիազորությունները ...
Մանրամասն |
|
14.02.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ
|
Սիրելի՛ հայրենակիցներ․Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։Սիրելի՛ նորապսակներ․Աստծո նախագծած ընտանիքը մերօրյա հասարակության մեջ իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի: Ընտանիքն է որոշում պետության, ազգի ու ժողովրդի միասնությունն ու ուժը։ Եվ ուրեմն օրվա խորհրդով պայմանավորված շնորհավորում եմ ձեզ, ցանկանում, որ ձեր օրհնված նորաստեղծ ընտանիքները պարուրված լինեն միայն սիրով ու ջերմությամբ։Մաղթում եմ, որ այս ավետաբեր տոնը կրկին անգամ մեր երկրին խաղաղություն բերի և Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը միշտ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին։Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ ...
Մանրամասն |
|
11.02.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքի սիրելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ փետրվարի 13-ին և 14-ին գեղեցիկ միջոցառումներով նշելու ենք Տյառնընդառաջի տոնը։ Բոլորիդ սիրով հրավիրում ենք․ Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` մասնակից լինելու նորապսակների օրհնման՝ նախատոնակի արարողությանը: Իսկ ահա փետրվարի 14-ին՝ ժամը 14։00-ին Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում տեղի կունենա խարույկի արարողություն, ազգային երգ, երաժշտություն, ինչպես նաև հյուրասիրություն, որտեղ համայնքի նորապսակ մասնակից զույգերին կշնորհավորի և նվերներ կհանձնի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։ Միասին նշենք ավանդական ու սիրված տոնը։
|
|
10.02.25
Սիսիանի պատվիրակությունը համահայկական ձմեռային խաղերին զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ
|
Ս․թ․ փետրվարի 7-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն ընդունել է Ջերմուկում կայացած համահայկական ձմեռային 2-րդ խաղերին մասնակցած Սիսիանի պատվիրակությանը, ովքեր սպորտային պարեր մարզաձևում հանդես էին եկել փայլուն կերպով՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։Համայնքի ղեկավարը պատվոգրեր և նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մարզիկներին, ինչպես նաև մարզիչ Արման Դավթյանին՝ Սիսիանի անունը բազմաթիվ անգամ պատվոհարթակից հնչեցնելու համար։«Սա այն «մենքն» է, որը ես կարևորել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից՝ չտարբերակել համայնքային ենթակա կառույցները, մասնավոր և պետական կառույցներից, որի քաղցր պտուղները ևս մեկ անգամ ճաշակում ենք մեր ...
Մանրամասն |
|
07.02.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու ...
Մանրամասն |
|
05.02.25
Տեղի ունեցավ Սիսիան համայնքի 2024 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ հանրային լսում
|
Սույն թվականի փետրվարի 5-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Սիսիան համայնքի 2024 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։Հանրային լսմանը մասնակցում էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, ավագանու անդամները, համայնքային ենթակայության կառույցների տնօրենները, բնակավայրերի վարչական ղեկավարները, բնակիչները։Ողջույնի խոսքով է հանդես եկել համայնքի ղեկավարը, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար, որից հետո խոսքը փոխանցել է համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսական բաժնի պետ Դավիթ Այվազյանին, ով ներկայացրել է 2024 թվականի տարեկան հաշվետվությունն ըստ բնագավառների։Բնակավայրերի ...
Մանրամասն |
|
04.02.25
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
|
Հարգելի՛ հայրենակիցներ․Այսօր լրանում է իմ պաշտոնավարման 100 օրը, և ես ցանկանում եմ իմ բնակիչներին ներկայացնել պաշտոնավարմանս ընթացքում կատարված և կատարվելիք աշխատանքները։Իբրև նախաբան նշեմ, թե որպես համայնքի ղեկավար, ինչպիսի քաղաքականություն եմ որդեգրել։Համայնքում առաջնային ու կարևոր եմ համարել համախմբածությունը՝ մասնավորապես չտարբերակել համայնքային ենթակայության, մասնավոր և պետական կառույցներին՝ հատկանշական համարելով, որ համայնքը միմիայն կարձանագրի առաջընթաց միասնականության և առողջ փոխհամագործակցության արդյունքում։Վառ օրինակը հունվարի 28-ի կազմակերպված Հայոց բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումներն էին, որտեղ ցայտուն կերպով երևում էր բոլոր օղակների ներգրավվածությունը։Զարկ եմ տվել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |