ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Սիսիան քաղաք)
www.sisian.am
(0283)23330
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՍԻՍԻԱՆ բնակավայրը 1922-1930 թթ. եղել է Զանգեզուրի գավառի Սիսիանի գավառամասի կազմում, 1930թ.-ից՝ Սիսիանի վարչական շրջանի շրջկենտրոն: 1935-1940 թթ.-ին կոչվել է Սիսավան: 1974-1995 թթ.-ին ունեցել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ: 1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Սիսիանը քաղաքային համայնք է Սյունիքի մարզի կազմում: Սիսիանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1979 թ.-ին:
Սիսիան բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ - 93-Ն օրենքի համաձայն՝ Սիսիանի տարածաշրջանի 30 համայնքների միավորման արդյունքում։
Ընդգրկում է 32 բնակավայր (2 քաղաք, 30 գյուղ), որից մեկը համայնքի կենտրոն Սիսիան քաղաքն է։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունները ստանձնել են 2017 թվականի նոյեմբերի 13-ից։Համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ բնակավայրերը`
Սիսիան քաղաք, Դարբաս, Շամբ, Ախլաթյան, Թանահատ, Շաքի, Աղիտու, Թասիկ, Շենաթաղ, Անգեղակոթ, Իշխանասար, Որոտնավան, Աշոտավան, Լծեն, Սալվարդ, Արևիս, Լոր, Վաղատին, Բալաք, Հացավան, Տոլորս, Բնունիս, Մուցք, Տորունիք, Բռնակոթ, Նժդեհ, Ցղունի, Գետաթաղ, Նորավան, Ույծ, Դաստակերտ, Շաղատ, Գորայք, Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը, համանուն քաղաքով, նախկին Խորհրդային Հայաստանի ամենամեծ շրջանն է, որը գտնվում է Երևան-Արցախ, Երևան ԻԻՀ միջպետական ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ՝ Որոտան գետի երկու ափերին: Սիսիան քաղաքը վաղ միջնադարում կրել է Սյունի, իսկ 1935-1940 թթ.՝ Սիսավան անունները: Սիսիանը, որպես պատմաաշխարհագրական տարածք, մշտապես մտել է Մեծ Հայքի Սյունիք կամ Սիսական աշխարհի մեջ և ի սկզբանե եղել է նրա նահապետների ու իշխանական տների գահանիստը, միաժամանակ, վարչաքաղաքական ու կրոնական կենտրոնը: Այսօրվա Սիսիանի տարածաշրջանը հիմնականում զբաղեցնում է պատմական Սյունիքի Ծղուկ գավառի տարածքը: Գրավոր աղբյուրներում Ծղուկ գավառն առաջին անգամ հիշատակվում է Ք.ա. 18-րդ դարում: Ըստ ավանդության՝ Սիսական-Սյունիքը հայոց նախահայր Հայկի ծոռ Սիսակի տիրույթն էր և դրա համար էլ կրում էր նրա անունը:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
25-56 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-5,2
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
17,6
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ախլաթյան /14 կմ/, 1.2) Աղիտու /7 կմ/, 1.3) Անգեղակոթ /14 կմ/, 1.4) Աշոտավան /8 կմ/, 1.5) Արևիս /21 կմ/, 1.6) Բալաք /22 կմ/, 1.7) Բնունիս /13 կմ/, 1.8) Բռնակոթ /7 կմ/, 1.9) Գետաթաղ /28 կմ/, 1.10), Գորայք /30 կմ) Դաստակերտ /20 կմ/, 1.11) Դարբաս /25 կմ/, 1.12) Թանահատ /19 կմ/, 1.13) Թասիկ /13կմ/, 1.14) Իշխանասար /8 կմ/, 1.15) Լծեն /24 կմ/, 1.16) Լոր /30 կմ/, Ծղուկ /25 կմ) Հացավան /11 կմ/, 1.18) Մուցք /26 կմ/, 1.19) Նժդեհ /24 կմ/, 1.20) Նորավան /12 կմ/, 1.21) Շաղատ /19 կմ/, 1.22) Շամբ /25 կմ/, 1.23) Շաքի /6 կմ/, 1.24) Շենաթաղ /35 կմ/, 1.25) Որոտնավան /16 կմ/, 1.26) Սալվարդ /19 կմ/, 1.27), Սառնակունք /22 կմ), Սպանդարյան /19 կմ), Վաղատին /14 կմ/, 1.28) Տոլորս /8 կմ/, 1.29) Տորունիք /17 կմ/, 1.30) Ույծ /5 կմ/, 1.31) Ցղունի/24 կմ/
sisiancity@sisian.am
3501,3502,3503-ք.Սիսիան,
3504-գ.Ախլաթյան,
3505-գ. Աղիտու,
3506- Անգեղակոթ,
3507-գ.Բռնակոթ,
3508-Գորայք,
3509-Դաստակերտ,
3510-գ.Դարբաս,
3511-գ.Լոր,
3512-գ.Հացավան,
3513-գ.Նորավան,
3514-գ.Շաղատ,
3515-գ.Շամբ,
3516-գ. Շաքի,
3517-Ծղուկ
3518-գ.Վաղատին,
3519-գ.Տոլորս,
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՍԻՍԻԱՆ
Քաղաք Սյունիքի մարզում, Որոտան գետի աջ և ձախ ափերին, մարզկենտրոնից` 110 կմ հս-արմ., Երևանից` 217 կմ, ծովի մակերևույթից` 1625 մ բարձրության վրա: 1831թ-ին ուներ 116, 1897-ին` 1266, 1926-ին` 1186, 1939-ին` 2215, 1959-ին` 3859, 1979-ին 10373, 1989-ին` 15292, 2001-ին` 16843, 2011-ին` 14894, իսկ 2020թ.-ին՝ 16097 բնակիչ: Վաղուց ի վեր Սիսիանը կոչվել է Սյունի, ավելի ուշ` Ծղուկ (բազուկ, բռունցք): 18-րդ դարի Սյունի-Սիսիան անունը այլափոխվում է Ղարաքիլիսայի (սև եկեղեցի), իսկ 1940թ-ին այն պաշտոնապես կոչվեց Սիսիան, իսկ նախկին Սիսիան գյուղը կոչվեց Հացավան: Ըստ Մ. Հասրաթյանի` այս գյուղում է ծնվել Իսրայել-Օրին: Ռուս –պարսկական պատերազմների ժամանակ տեղի բնակչությանը փորձում են տեղահանել դեպի Իրանի խորքերը, սակայն ռուսական բանակի օգնությամբ այն կանխվում է: Ղարաբաղի և Նախիջևանի խանությունների անկումից հետո Սիսիանի մելիք է դառնում Մելիք-Թանգին, որի ժամանակ ավելանում է բնակչության թիվը, որը աջակցում է 1828-29թթ. Խոյ-Սալմաստից, Թավրիզից ներգաղթած հայերին ապաստան գտնելու Սիսիանում: 1918թ-ի դժվարին և բախտորոշ ժամանակաշրջանում Զորավար Անդրանիկը սեպտեմբերին Անգեղակոթում, հոկտեմբերին Ղարաքիլիսայում - Սիսիան, հրավիրվում է գյուղացիների ներկայացուցիչների ժողովին, որտեղ որոշում են համատեղ մինչև վերջին շունչը պայքարել թուրքերի դեմ: Գտնվելով Որոտանի երկու ափերին` այն միմյանց հետ կապում է միաթռիչք կամուրջը, որը համարվում է նաև Սիսիան քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Զարգացած անասնաբուծության կենտրոններից է, կարևոր տեղ են գրավում նաև պտղաբուծությունը, թռչնաբուծությունը, բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը և մեղվաբուծությունը: Սիսիանը մասնագիտացված է սննդի արդյունաբերության, շինանյութերի արտադրության ուղղությամբ, մեծ համբավ ունի պանրի գործարանը: Շրջակայքում հայտնաբերվել է հնագույն դամբարան, որն ունի 2000 տարվա պատմություն: Այստեղ է Սիսիավանի Սբ Հովհաննես եկեղեցին (Սիսիավան)` ըստ արձանագրությունների և Օրբելյանի հիշատակության (Սյունի): ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը, համանուն քաղաքով, նախկին Խորհրդային Հայաստանի ամենամեծ շրջանն էր: Երևան - Արցախ, Երևան - ԻԻՀ միջպետական ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ` Որոտան գետի երկու ափերին: Սիսիան քաղաքը վաղ միջնադարում կրել է Սյունի, իսկ 1935-1940թթ.` Սիսիավան անունները: Սիսիանը` որպես պատմաաշխարհագրական տարածք, մշտապես մտել է Մեծ Հայքի Սյունիք կամ Սիսական աշխարհի մեջ և ի սկզբանե եղել է նրա նահապետների ու իշխանական տների գահանիստը, միաժամանակ վարչաքաղաքական ու կրոնական կենտրոնը: Այսօրվա Սիսիանի տարածաշրջանը հիմնականում զբաղեցնում է պատմական Սյունիքի Ծղուկ գավառի տարածքը: Գրավոր աղբյուրներում Ծղուկ գավառը առաջին անգամ հիշատակվում է Ք.ա. 18-րդ դարում: Ըստ ավանդության` Սիսիական-Սյունիքը հայոց նախահայր Հայկ ծոռ Սիսակի տիրույթն էր և դրա համար էլ կրում էր նրա անունը: Հեթանոսական շրջանում Սիսականը եղել է արևապաշտության կարևորագույն կենտրոն: Սյունիք անունը սերվում է բիայնական (ուրարտական) Արևի աստված Սիվինի-Շիվինիի անունից, իսկ Սիսիական-Սիսիանը, հավանաբար, սերվում է շումերական sisi, sisu-ից (ձի), որը հնում արևապաշտության խորհրդանիշներից է: Սիսիանի վաղագույն հուշարձանները թվագրվում են քարեդարյան ժամանակաշրջանով: Մինչքրիստոնեական շրջանի հուշարձաններից առավել հանրահայտ և արժեքավոր են Ուխտասարի ժայռապատկերները (Ք.ա. 5-2-րդ հզմ.), Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը (Ք.ա. 3-1-ին հզմ.), Ույծի մեգալիթյան բնակատեղին (Ք.ա. 3-1-ին հզմ.), կան բազմաթիվ ուսումնասիրված և չուսումնասիրված դամբարաններ, ամրոցներ ու սրբատեղիներ: Սիսիանից հայտնաբերվել են Արգիշտի 2-րդի (Ք.ա. 18-րդ դար) սեպագիր արձանագրությունը, Արտաշեսյան սահմանաքարերից մեկը (Ք.ա. 2-րդ դար), բազմաթիվ գանձեր: Քրիստոնեական պատմաճարտարապետական հուշարձաններից հանրահայտ են Թանահատի վանքը (4-5-րդ դդ.), Սյունի վանքը (6-7-րդ դդ.), Աղիտուի հուշակոթողը (6-7-րդ դդ.), Որոտնավանքը (հիշատակվում է 4-րդ դարից), Որոտնաբերդը (հիշատակվում է 5-րդ դարից), բազմաթիվ այլ շինություններ: Սիսիանի տարածաշրջանը ճանաչված է նաև իր գեղատեսիլ վայրերով, որոնց մեջ առանձնանում են Շաքեի ջրվեժը, Որոտանի կիրճը, լեռնային լճերն ու ջրամբարները: Սիսիանն ունի մշակութային գործող օջախներ, որոնցում ներկայացված են Սիսիանի և Սյունիքի ինչպես պատմական ժառանգությունը, այնպես էլ ներկա մշակույթը: Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության պետական թանգարանն աչքի է ընկնում իր պատմահնագիտական և ազգագրական հարուստ ցուցանմուշներով, ինչպես նաև Քարադարանով` քարե կոթողների հարուստ հավաքածուով: Գործում է նաև ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղը, գեղարվեստի դպրոցը, որոնցում կարելի է ծանոթանալ ինչպես նաև հայ նշանավոր նկարիչների, քանդակագործների, այնպես էլ տեղացի արվեստագետների աշխատանքներին: Քաղաքում գործում են հանգստի համար հարմարավետ բազմաթիվ վայրեր:
Քաղաքի տնտեսության զարգացմանը մեծ խթան հանդիսացավ Որոտանի ՀԷԿ-երի համակարգի շինարարությունը (1960թ.): Ստեղծվել են արդյունաբերական շինանյութերի և թեթև արդյունաբերության, կերերի արտադրության մի շարք գործարաններ: Դրանց մի մասը տնտեսական ճգնաժամի հետևանքով 90-ականներից չի գործում կամ էլ գործում է իր արտադրական կարողությունների թերբեռնվածությամբ: Սիսիան քաղաքում է գտնվում Սպանդարյան ՀԷԿ-ի գլխամասային կառույցների շինվարչությունը: Սիսիանում իրենց նստավայրն ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ: Քաղաքում գործում է «Բիզնես կենտրոնը», որն աջակցում է գործարարության զարգացմանը: Սիսիանն ունի նաև օդանավակայան: Սիսիան քաղաքում գրանցված են մի շարք կազմակերպություններ: Սիսիան քաղաքի տնտեսությունը հիմնականում մասնագիտացվել է հանքագործական արդյունաբերությունում, մասնավորապես` ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրության ու մշակող արդյունաբերության, որից` սննդամթերքի ու ըմպելիքների, մանածագործական և կարի արտադրանքի արտադրությունները: Քաղաքում գործում են արդյունաբերական, գյուղատնտեսության, որսորդության և անտառային տնտեսության, շինարարական տրանսպորտային, ծառայություններ մատուցող և մանրածախ առևտրի գործող օբյեկտներ: Քաղաքում գործում են նաև 5 հանրակրթական, երաժշտական և արվեստի, մարզական դպրոցներ, 4 նախադպրոցական հիմնարկներ, 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, թանգարան, գրադարան, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ,հիվանդանոց:
ԱԽԼԱԹՅԱՆ
Բնակչություն` 583
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 118 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 14 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մ,
Կարգավիճակը՝ լեռնային:
Ախլաթյանը գտնվում է Սիսիան գետի աջ վտակ Այրի գետի աջ ափին, հարթավայրում և Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Ախլաթյան անունով գյուղ հիշատակվում է 1951 թվականից, իսկ Տաթևի վանքի նոր հարկացուցակում նշված է Ալխաթյան ձևով։ Ըստ ավանդության, Ախլաթյանի տեղում եղել է արոտավայր, որի մեջ եղել է «Ալխաթ» տեսակի մեծ տանձի ծառ, որից էլ իբր ծագել է գյուղի անունը։ Ախլաթյան նախկին գյուղը, որը գտնվում է այժմյան գյուղից 300-400 մ հարավ, 1931թ. ապրիլի 28-ի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է, ավելի քան 100 մարդ զոհվել է (զգալի տուժել էր նաև 1896թ. երկրաշարժից), և բնակիչները տեղափոխվել ու նոր գյուղ են կառուցել։ Համեմատաբար քիչ է տուժել սբ. Սարգիս եկեղեցին, որի ավերակները գտնվում են հին գյուղատեղում։ Այս եկեղեցուն կից 1894թ. մեծահարուստ և բարերար Ծատուրյանի հովանավորությամբ գործել է ծխական դպրոց։ Գյուղի տարածքում կան մ.թ.ա. 2-1 հզմ դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, «Խաչի գյուղ» կոչվող գյուղատեղի, որում կա խաչ կոչված մահարձան- դամբարանը։ Ախլաթյանում է ծնվել պատմաբան, հնագետ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Մորուս Ստեփանի Հասրաթյանը (1902-1979թթ.)։
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 3519 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3439 հա, որից. վարելահող` 747 հա, բազմամյա տնկարկ` 1 հա, խոտհարք` 42 հա, արոտ` 1456 հա, այլ հողատեսք` 1194 հա բնակավայրերի հողեր` 57 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 6 հա, ջրային հողեր` 7 հա:
ԱՂԻՏՈՒ
Բնակչություն` 368
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 111 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 7 կմ,
Կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1650 մ,
Աղիտուն գտնվում է Որոտան գետի ձախ ափին, համարվում է Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը։ Ստ. Օրբելյանի հիշատակմամբ՝ 12-րդ դարում միջին մեծության բնակավայր էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում։ Աղիտուն նախկինում կոչվել է Ագուդի, Աղուդի: Աղիտու գյուղում է գտնվում Հայաստանի նշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ 5-7 դարին թվագրվող մահարձանը։ Գյուղի տարածքում կան մ.թ.ա. 2-1-ին հզմ դամբարանադաշտեր «Կալա-ժառա» ամրոցի հետքերը, քարայրերի համակարգ։ Բնակավայրից հարավ գտնվում են “Բերդատեղ” ավերակ բերդը, “Ձորագյուղ” և “Գյուղատեղ” ավերակ գյուղատեղիները: Վերջերս գյուղի տարածքում հայտնաբերվել է կանացի գլուխ և մարմնի ստորին մասեր պատկերող հնագույն արձանի մասեր, որից ենթադրվում է, որ հեթանոսական շրջանում գյուղը եղել է պաշտամունքի կենտրոն։ Աղիտուն` ըստ պատմական աղբյուրների, բուռն զարգացել և բարգավաճել է 11-րդ դարից մինչև 15-րդ դարի 30-ական թվականները՝ Օրբելյանների իշխանության օրոք։ 1437թ. երկրաշարժից հետո Օրբելյան իշխանների հետ Վրաստան են տեղափոխվել նաև բնակիչների մեծ մասը, ինչից գյուղը խիստ տուժել է։ Հետագայում (18-րդ դար) այստեղ, աստիճանաբար դուրս մղելով հայերին, բնակություն են հաստատել թուրքերը (1912թ. Աղիտուն ուներ 1384 թուրք բնակիչ)։ 1918-20թթ. թուրքերը արտագաղթել են, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ կրկին վերադարձել։ 1988թ. ադրբեջանցիների արտագաղթից հետո, գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով:
Կլիման
Տարածաշրջանում ձմեռը երկարատև է։ Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.8 °C, միջին տարեկանը՝ 6.9 °C, բացարձակ նվազագույնը՝ -34 °C: Ձմռանը գերակշռում են «չափավոր սառնամանիքային» (երբ օդի միջին ջերմաստիճանը -12.5 °C) և զգալի սառնամանիքային (երբ օդի միջին օրական ջերմաստիճանը -21.5 °C) եղանակները: Գարունը զով է, երկարատև (2-3 ամիս), չափավոր սառը։ Սկսվում է գարունը ապրիլի երկրորդ կամ երրորդ տասնօրյակից և վերջանում է հունիսի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում։ Մայիսն ամենաանձրևային ամիսն է, ամսական տեղումների քանակը տատանվում է 70-100 մմ: Ամառը չափավոր տաք է, տևում է 2-3 ամիս, գերակշռում են պարզ եղանակները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17.9 °C, բացարձակ առավելագույնը հասնում է 36 °C։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 25-56 մմ։ Ամառը որոշակի տարիներին լինում է չորային եղանակ: Աշունը զով է։ Առաջին աշնանային ցրտահարությունները լինում են հոկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներում, երբեմն սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Աշունը բնութագրվում է որպես կայուն, արևոտ, անհողմ։
Հողեր (ընդամենը)` 5934 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5705 հա, որից` վարելահող` 709 հա, խոտհարք` 206 հա, արոտ` 4089 հա, այլ հողատեսք` 702 հա բնակավայրերի հողեր` 55 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 21 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 8 հա, հատուկ նշանակության հողեր` 114 հա, ջրային հողեր` 28 հա Տնտեսությունը Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը, դաշտավարությունը:
ԱՆԳԵՂԱԿՈԹ
Բնակչություն` 1536
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 104 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ,
Անգեղակոթը գտնվում է Որոտանի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, համարվում է Հայաստանի հնագույն բնակավայրերից, թեև հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. 8-1 հզմ. դամբարանադաշտեր, բազմաթիվ խաչքարերով գերեզմաններ, ջրաղացների համակարգ, կիկլոպյան ամրոցի հետքեր, գյուղատեղիներ։ Միջնադարյան նշանավոր հուշարձաններից են սբ. Ստեփանոս, սբ. Աստվածածին, սբ. Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։ Անգեղակոթը, գտնվելով Շաղաթ մայրաքաղաքի շրջակայքում, նշանավոր էր դեռևս 5-րդ դարում։ Այստեղ է հիմնվել մարզպան Վասակ Սյունին, այստեղ է գտնվում «Վարդան զորավար» սրբավայրը, որտեղ սըտ պատմաբան Մարուս Հասրաթյանի, թաղված է հայոց մեծ զորավար Վարդան Մամիկոնյանը, որի դին այստեղ են բերել (451թ.) Ավարայրից վերադարձող զորքերը։ Միջին դարերում Անգեղակոթը Սյունիքի հոգևոր ու մշակութային, ապա նաև՝ վարչական կենտրոններից էր։ 16-17-րդ դարերում այն մելիքանիստ էր, նույնիսկ անվանվում էր գյուղաքաղաք։ Այստեղ ընդօրինակվել են ավետարաններ, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, բազմաթիվ ձեռագրեր, այստեղ է գործել նշանավոր Շմավոն Անգեղակոթցի վարդապետը։ Անգեղակոթում 1699թ. հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իրայել Օրու գլխավորությամբ կայացել է Անգեղակոթի ժողովը։ Անգեղակոթը 1750-ական թվականներից անկում է ապրել, իսկ 1797թ. Աղա-Մահմեդ խանի երկրորդ արշավանքից հետո դատարկվում է։ Վերաբնակեցվում է 1828-30թթ.՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, որոնք հիմնում են նոր Անգեղակոթը։ 1930-ական թվականներին Անգեղակոթից մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխվել և բնակություն են հաստատել Շաքի, Սպանդարյան և Սառնակունք գյուղերում։ Անգեղակոթում են ծնվել գիտությունների դոկտորներ՝ Վահան Բադալյանը, Տիգրան Մովսիսյանը, ՀՀ գյուղնախարար Գևորգ Ստեփանյանը և ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։ Կլիման ցուրտ է և բարեխառն: Կա տեղումների մեծ քանակություն ամբողջ տարվա ընթացքում: Տարեկան միջին ջերմաստիճանը 7.4 C է, տեղումների քանակը` 518 մմ է: Ամենաջերմ ամսվա` հուլիսի, միջին ջերմաստիճանը 18.9 C է: Հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է -4.6 C-ի, որը ամբողջ տարվա ամենացածր միջին ջերմաստիճանն է:
Հողեր (ընդամենը)` 9851 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 9244 հա, որից` վարելահող` 1513 հա, բազմամյա տնկարկ` 12 հա, խոտհարք` 2 հա, արոտ` 2559 հա, այլ հողատեսք` 5158 հա բնակավայրերի հողեր՝ 292 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 17 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 17 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 33 հա, անտառային հողեր` 173 հա, որից անտառածածկ` 145 հա, ջրային հողեր` 75 հա:
ԱՇՈՏԱՎԱՆ
Բնակչություն` 633
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 112 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 8 կմ,
Աշոտավանի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն նրա մասին հիշատակություններ կան 13-րդ դարից, Կիրակոսիկ անունով հիշատակվում է 13-րդ դարից։ Ըստ հին հարկացուցակի՝ նա Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։ Նախկին անվանումներն են Աղքենդ, Աղքյանդ, Խնոկ, Թազաքենդ, Կիրակոսիկ։ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ գնդապետ Աշոտ Սարգսյանի /1948թ./ հիշատակին գյուղը վերանվանվել է Աշոտավան։ Ունի եկեղեցի /1903/, իսկ գյուղից 12 կմ հարավ-արևմուտք գտնվում է Թանահատի վանքը։ Այստեղ ծնվել է Հայրենական պատերազմի հերոս Աշոտ Սարգսյանը։ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է նոր տեղ՝ հին տեղից 500մ հեռու։
Հողեր (ընդամենը)` 1229 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 899 հա, որից` վարելահող` 432 հա, արոտ` 377 հա, այլ հողատեսք` 90 հա բնակավայրերի հողեր` 52 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 10 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 10 հա, անտառային հողեր` 94 հա, որից անտառածածկ` 94 հա ջրային հողեր` 163 հա:
ԱՐԵՎԻՍ
Բնակչություն` 96
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 125 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 21 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային:
Նախին անվանումներն են Արավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սաեար-Ալի։ ՀՍՍՀ Գեարագույն սովետի 1968թ. հուլիսի 7-ի հրամանագրով վերանվանվել է Արևիս։ Հնում եղել է գրչության կենտրոն, և ըստ մի հիշատակարանի` Գրիգոր Գրիչը 1411թ. այստեղ ընդօրինակել է մի Ավետարան: Ըստ 1781թ. հարկացուցակի` Քյոթուկին համաձայն Տաթևի վանքին վճարվել է 1500 դահեկան պտղի հարկ։ Ալիշանը սխալմամբ այս գյուղը նույնացնում է Իրիմիս գյուղին։ Գյուղից 4-5 կմ հյուսիս-արևմուտք կա ավերակ գյուղատեղի։
Հողեր (ընդամենը)` 5856 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3138 հա, որից` վարելահող` 136 հա, խոտհարք` 114 հա, արոտ` 1710 հա, այլ հողատեսք` 1178 հա բնակավայրերի հողեր` 19 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1757 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 18 հա, հատուկ նշանակության հողեր` 1 հա, անտառային հողեր` 880 հա, որից անտառածածկ` 621 հա ,ջրային հողեր` 41 հա:
ԲԱԼԱՔ
Բնակչություն` 163
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 126 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 22 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Բալաք գյուղը տեղակայված է Որոտան գետի աջ ափին:Նախկին անվանումներն են Բալաք, Պալագ, Պիլյագ, այլ անուններ Ստեփանոս Օրբելյանի մոտ չեն հիշատակվում։ Գյուղի բնակիչների նախնիները եկել են Խոյի և Սալմաստի գավառներից 1826-29թթ.: Գյուղը Ղևոնդ Ալիշանը նույնացնում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում հիշատակվող Բլեկանցի հետ։ Գյուղում կա կանգուն եկեղեցի։ Գյուղում կա եկեղեցի (Բլեկանց)։ Գյուղի մոտակայքում մարդիկ բնակվել են դեռևս մ. թ. ա. 1-ին հազարամյակում, որի վկայությունն են հիմ ամրոցի և դամբարանների հետքերը, նաև գյուղում առկա մյուս հուշարձանները։ Տաթևի վանքի հարկացուցակում գյուղը Բալաք-Բլեկանց անունով հիշատակվում է 1150 դահեկան հարկաչափով։ Անունն ունի տոհմական ծագում։ Ըստ տեղացիների ավանդազրույցների՝ գաղթական Ռաֆայել և Արմաղան Բունիաթյան եղբայրները, վերաբնակվելով գյուղում, կառուցում են ջրանցք, իսկ նրանց սերնդից Աղասի Բունիաթյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է եկեղեցի՝ ի հիշատակ նախնյաց՝ Ռաֆայելի և Արմաղանի:
Հողեր (ընդամենը)` 1030 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 931 հա, որից` վարելահող` 452 հա, խոտհարք` 24 հա, արոտ` 196 հա, այլ հողատեսք` 258 հա բնակավայրերի հողեր` 35 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա, անտառային հողեր` 7 հա, որից անտառածածկ` 7 հա ջրային հողեր` 55 հա:
Բնակչություն` 166
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 113 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 12 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1820 մ,
Բնունիս գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, Որոտանի աջակողմյան վտակ Սիսիան գետի օժանդակ Այրիգետի ձախ կողմում: Մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ։ Հին Բնունիք գյուղն է, որը 1-ին անգամ հիշատակվում է 906թ., երբ Սյունյաց գահերեց իշխան Սմբատը Տաթևի վանքի կառուցման ավարտի կապակցությամբ, այլ գյուղերի հետ այս գյուղը ևս նվիրում է վանքին։ Ըստ հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր 6 միավոր հարկ։ Հարուստ է պատմական հուշարձաններով։ Պահպանվել է կոթող-հուշարձան՝ նվիրված Մանկիկ Իշխանին։ Գյուղի հյուսիս-արևմտյան ծայրի գերեզմանատունը պահպանվել է Օրբելյան իշխանի մահարձանը՝ կանգնեցված 1321թ-ին։ Գյուղի շրջակայքում կան մի քանի գյուղատեղիներ և գերեզմանատներ։ Բնունիսում են ծնվել ՍՍՀՄ հերոս Ա. Մանուկյանը, պատմական գիտությունների դոկտոր Ա. Մ. Պողոսյանը։
Հողեր (ընդամենը)` 3659 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3598 հա, որից` վարելահող` 446հա, խոտհարք` 51հա, արոտ` 2153 հա, այլ հողատեսք` 948 հա բնակավայրերի հողեր` 40 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 2 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 11 հա, ջրային հողեր` 8հա:
ԲՌՆԱԿՈԹ
Բնակչություն` 2051
Բռնակոթ գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Որոտան գետի աջ կողմում: Բռնակոթը մտնում էր Մեծ Հայքի Սյունիք գավառի Ծղուկ գավառի մեջ և ըստ հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։ Անվանվել է նաև Բռնաուտ, Բրնաութ, Բռնակուտ, Մելիք Թանգու գյուղ։ Ըստ ժողովրդական ստուգաբանության գյուղի անունն առաջացել է Բուռն /բուռնեցիներ/, կոթ /կոթեցիներ/ անունների միացումից։ Հարուստ է պատմաճարտարագիտական հուշարձաններով։ Բռնակոթում հիշատակվում են 3 եկեղեցիներ՝ սբ. Գրիգոր /1704թ./, սբ. Աստվածածին, իսկ երրորդի անունն անորոշ է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի հին գյուղատեղիներ՝ Կրո, Գյունեյ, Խաչեր, Քարայր։ Այստեղ են ծնվել Ն. Ադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հր. Ադոնցը, Հր. Քարամյանը, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը։
Հողեր (ընդամենը)` 7281 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 6781 հա, որից` վարելահող` 1822 հա, խոտհարք` 199 հա, արոտ` 3218 հա, այլ հողատեսք` 1542 հա բնակավայրերի հողեր` 276 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 23 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9 հա, անտառային հողեր` 166 հա, որից անտառածածկ` 166 հա, ջրային հողեր` 22 հա:
ԳՈՐԱՅՔ
Բնակչություն` 520
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 127 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 30 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2140 մ,
Կարգավիճակը՝ բարձր լեռնային:
Գյուղը հիշատակվում է Մեծ Հայքի աշխարհի Հաբանց գավառում։ Ըստ եղած սկզբնաղբյուրների գյուղն ունեցել է մի քանի անվանումներ՝ Ակունք, Բազարչայ, Բազարքենտ, Վասակակերտ։ Գորայքը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանը, ըստ որի գյուղը Տաթևի վանքին վճարում էր տարեկան 10 միավոր հարկ։
Գյուղը 1877 թ. հիմնադրել են Բալուջա (ներկայումս` Այգեստան) գյուղից գաղթած մոլոկանները։ Բազարչայ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1980-ական թվականների սկզբներին Սպանդարյանի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք և վերանվանվել Գորայք։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից հանդիսանում է Գորայք համայնքի կենտրոնը։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ գտնվում է «Ավերակ» գյուղատեղին։ Որոտանի վերին հոսանքի շրջանում կա 1850-1860 թվականների ջրանցք։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են՝
- անասնապահությունը,
- դաշտավարությունը։
Հողեր (ընդամենը)՝ 21685 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 20715 հա, որից՝
- վարելահող՝ 1815 հա, խոտհարք՝ 848 հա,, արոտ՝ 14851 հա, այլ հողատեսք՝ 3202 հա
- բնակավայրերի հողեր՝ 68 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 34 հա
- հատուկ պահպանվող տարածքներ՝ 8 հա։
ԳԵՏԱԹԱՂ
Բնակչություն` 186
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 132 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 24,3 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1470 մ:
Գյուղը գոյություն է ունեցել միջին դարերից և մտել է Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում։ Գյուղի բնակիչների մեծ մասի նախնիները եկել են Ղարաբաղի, Նախիջևանի և Խոյի ու Սալմաստի գյուղերից տարբեր ժամանակներում։ Գյուղը միջին դարերում եղել է գրչության կենտրոն, հասել են 17-րդ դարի 1- ին երեսնամյակում այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ 18-րդ դարում կազմված հարկացուցակով Տաթևի վանքին վճարում էր տարեկան 800 դահեկան պտղի հարկ։ Գյուղում առկա է 1702թ-ին կառուցված սբ. Աստվածածին եկեղեցին։ Գյուղի մոտակայքում են գտնվում Բաբայավար, Բհարլու, Թամբալ, Խաչի հողեր գյուղատեղիները։ Այստեղ են ծնվել պրոֆեսոր Ի. Առուստամյանը, բանասեր Բաստամյանը։
Հողեր (ընդամենը)` 1312 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1036 հա, որից` վարելահող` 35 հա, բազմամյա տնկարկ` 7 հա, արոտ` 882 հա, այլ հողատեսք` 106 հա բնակավայրերի հողեր` 27 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 13 հա, անտառային հողեր` 229 հա, որից անտառածածկ` 229 հա, ջրային հողեր` 2 հա:
ԴԱՍՏԱԿԵՐՏ
Բնակչություն` 228
Հեռավորությունը մարզկենտրոնից` 121 կմ
Հեռավորությունը Երևան քաղաքից` 236 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից` 2050մ
Քաղաքի կարգավիճակ ստանալու տարեթիվը` 1995թ.: Դաստակերտը գտնվում է Այրի լեռան ստորոտին, նույնանուն գետի ակունքի մոտ: Ունի բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակ: Անվանվել է նաև Դաստակերն, Դաստակյուրդ: Մտել է Սյունիք նահանգի Ծղուկ գավառի մեջ: Հիշատակվում է 12-13-րդ դարերից` Ստեփանոս Օրբելյանի կողմից: Հնում սովորական գյուղ էր: Ըստ Տաթևի վանքի հին հարկացուցակի՝ գյուղի հարկը կազմում էր 10 միավոր: Քաղաքատիպ ավան է համարվում 1951թ-ից և այդ ժամանակներից էլ սկսում է ավանի երկրորդ կենսագրությունը, երբ տարածքում 1952թ. կառուցվում է պղնձամոլիբդենային կոմբինատ: Բնակավայրից 2 կմ հյուսիս Վարդապետ քար կոչված ժայռաբեկորի վրա կա վիմագիր արձանագրություն:
Կրթություն, մշակույթ, առողջապահություն
Դաստակերտում գործում է մեկ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, երաժշտական դպրոց, գրադարան: Բուժսպասարկումն իրականացվում է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կողմից:
Հողեր (ընդամենը)` 4205 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4138 հա, որից` վարելահող` 35 հա, խոտհարք` 17 հա, արոտ` 2233 հա, այլ հողատեսք` 1853 հա բնակավայրերի հողեր` 54 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 3 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա, ջրային հողեր` 8 հա:
ԴԱՐԲԱՍ
Բնակչություն` 674
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 129 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 22,5 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ:
Նախկին անվանումներն են Դարաբազ, Դարաբաս, Դարապաս, Դարբազ։ Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1946թ-ի հրամանագրով Դարաբասը վերանվանվել է Դարբաս։ Սյունիքի հին գյուղերից է և առաջին հիշատակությունը վերաբերում է 844 թ- ին։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Դարբասը 15-րդ դարում ունեցել է 7 եկեղեցի և 700 ծուխ։ Գյուղը հարուստ է պատմական հնություններով։ Այստեղ են գտնվում սբ. Աստվածածին եկեղեցու ավերակները, այն կառուցվել է 13-րդ դարի երկրորդ կեսին՝ Տարսայիճ Օրբելյանի և նրա կին Մամախաթունի կողմից։ Կան նաև գերեզմանատուն, խաչքարեր՝ 14-15 դարերի տապանագրերով և կամուրջ՝ կառուցված 1675թ.։ Տեղացիները այն կոչում են "Արզումանի կամուրջ"։ Մոսկվայաբնակ Արամ և Արմեն Ստեփանյաններ գործարար եղբայրների կողմից 2010 թվականին Դարբաս գյուղում կառուցվել է սբ. Ստեփանոս եկեղեցին:
Հողեր (ընդամենը)` 2743 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2227 հա, որից` վարելահող` 670 հա, բազմամյա տնկարկ` 48 հա, արոտ` 867 հա, այլ հողատեսք` 643 հա բնակավայրերի հողեր` 113 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 9 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 11 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա, անտառային հողեր` 271 հա, որից անտառածածկ` 271 հա ջրային հողեր` 108 հա
Բնակչություն` 36
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 123 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 19 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1920 մ,
Գտնվում է Մեծ Հայքի Ծղուկ գավառում։ Բնակավայրը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներում, ինչի մասին վկայում է 1975թ-ին Թանահատի ավերակներում հայտնաբերված ուրարտերեն սեպագիր արձանագրությունը։ Գյուղում գտնվում է նշանավոր Թանահատի վանքը, որի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին։ Ղևոնդ Ալիշանի կարծիքով վանքի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածամեհյանը։ Վանքի շրջակայքում կան բնակավայրի, գերեզմանաքարերի, խաչքարերի մնացորդներ։
Հողեր (ընդամենը)` 1751 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1725 հա, որից` վարելահող` 115 հա, խոտհարք` 8հա, արոտ` 777 հա, այլ հողատեսք` 824 հա, բնակավայրերի հողեր` 14 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 5 հա, ջրային հողեր՝ 4 հա:
Բնակչություն` 272
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 117 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 13 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1740 մ,
Նախկին անվանումներն են Գուղճի, Թազագյուղ, Թազաքենդ, Ղուշճի, Կուշչի, Ղուշչի։ Թազագյուղ տարբերակը հիշատակվում է Ղևոնդ Ալիշանի կողմից։ Գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել նույն շրջանի Հացավան գյուղից՝ 100-120 տարի առաջ։ Գյուղից հարավ գտնվում են միջին դարերում հայտնի Թանահատ վանքը, Դիքբաշ կոչվող սրբատեղին, ավերակ գյուղատեղիներ։ Այստեղ է ծնվել դրամատուրգ Անուշավան Վարդանյանը։
Հողեր (ընդամենը)` 4051 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3862 հա, որից` վարելահող` 383 հա, խոտհարք` 184 հա, արոտ` 2842 հա, այլ հողատեսք` 453 հա, բնակավայրերի հողեր` 60 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր` 37 հա, անտառային հողեր` 58 հա, որից անտառածածկ` 2 հա, ջրային հողեր` 29 հա:
ԻՇԽԱՆԱՍԱՐ
Բնակչություն` 271
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 101 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ,
Գտնվում է Իշխանասարի ստորոտին, հայկական հին բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղի շրջակայքում գտնվող «Ղարայի ժայռ», «Քյալափա-Քյարավեկ», «Սյունի բերդ» ամրոցների ավերակները, միջնադարյան գերեզմանոցները: Մինչև 1988թ. բնակեցված էր ադրբեջանցիներով։ Նրանց արտագաղթից հետո` 1989-92թթ. այստեղ հիմանականում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած հայերը։
Հողեր (ընդամենը)` 3653 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3591 հա, որից` վարելահող` 746 հա, խոտհարք` 20 հա, արոտ` 1681 հա, այլ հողատեսք` 1144 հա, բնակավայրերի հողեր` 40 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 7 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 7 հա, ջրային հողեր` 5 հա:
ԼԾԵՆ
Բնակչություն` 108
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 128 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 24 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1560 մ:
Նախկին անվանումներն են Լիզին, Լիծին Ցած, Լծե։ Ավանդության համաձայն մոնղոլական հարձակման ժամանակ բնակիչները լեռան գագաթից քարե կարկուտ էին թափում, իսկ կրոնավոր Ներսես Քերթողը ոգևորում է համագյուղացիներին ասելով լցե, լցե, որից էլ ծագել է գյուղի անունը։ Ըստ 1781թ-ի հարկացուցակի` գյուղը Տաթևի վանքին տարեկան վճարում էր 2250 դահեկան պտղի հարկ։ Գյուղի բնակիչների նախնիները այստեղ են գաղթել Խոյի գավառից՝ 1828-29թթ.։ Գյուղում կա կանգուն եկեղեցի, մատուռ /կառուցված 1347թ/, իսկ գյուղից հարավ-արևելք գտնվում է սբ. Խաչ անունով ուխտատեղին։
Հողեր (ընդամենը)` 1615 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1375 հա, որից` վարելահող` 248 հա, արոտ` 549 հա, այլ հողատեսք` 578 հա, բնակավայրերի հողեր` 23 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 2 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 7 հա, անտառային հողեր` 200 հա, որից անտառածածկ` 200 հա, ջրային հողեր` 7 հա:
ԾՂՈՒԿ
Բնակչություն` 357
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 25 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2220 մ,
Կարգավիճակը՝ բարձր լեռնային
Նախկինում կոչվում էր Բորիսովկա, իսկ 1925 թվականին կարճ ժամանակով կոչվել է նաև Հայկավան։ Ծղուկ անունը գյուղը ստացավ 60-ական թվականներին՝ Ծղուկ գավառի անվամբ։ Գյուղի սկզբնական բնակիչները մալական ռուսներն էին։ Մալականները 1920-1930-ական թվականներին փոխադրվել էին Հյուսիսային Կովկաս։ Գյուղից 1 կմ հարավ Կալեր կոչված վայրում կան հին բնակավայրերի հետքեր։ Սպանդարյանի ջրամբարի կառուցման պատճռով գյուղը 1,5 կմ հյուսիս- արևելք է տեղափոխվել։
Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություներն են՝
- դաշտավարությունը
Հողեր (ընդամենը)՝ 10415 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 9692 հա, որից՝
- վարելահող՝ 1111 հա, խոտհարք՝ 433 հա, արոտ՝ 6216 հա, այլ հողատեսք՝ 1932 հա,
- արդյունաբերական, ընդրեքօգտագործման և այլ նշանակության հողեր՝ 26 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 1 հա,
- հատուկ նշանակության հողեր՝ 13 հա,
- անտառային հողեր՝ 143 հա, որից անտառածածկ՝ 143 հա
- ջրային հողեր՝ 480 հա։
ԼՈՐ
Բնակչություն` 299
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 134 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1680 մ:
Գյուղը հիշատակվում է միջին դարերից և մտնում է Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ։ Լորն 1-ին անգամ հիշատակվում է 839թ-ի Տաթևի վանքի կալվածագրում, և ըստ հին հարկացուցակի` Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր /դրամ/ հարկ, իսկ 1781թ.-ի հարկացուցակով վճարվող պտղի հարկը կազմում էր 5500 դահեկան։ Եղել է գրչության կենտրոն։ Տարածքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Այստեղ է գտնվում «Սպիտակ խաչ» կամ «Լորիկի խաչ» խաչքար-կոթողը /1871թ/։ Խաչքարը կանգնեցվել է թշնամու դեմ կռվում զոհված Լոր իշխանի գերեզմանին։ Գյուղից հարավ գտնվում է «Ծառու» Հովհաննես թաղակապ եկեղեցին /1686/։ Գյուղամիջին գտնվում են սբ. Գևորգ եկեղեցին՝ կառուցված Խոջա Պողոսի կողմից և 1666թ. կառուցված սբ. Աստվածածին եկեղեցին։ Պահպանվել է նաև այն դպրոցը, ուր 1915-16թթ. դասավանդել է Ակսել Բակունցը։ Այստեղ ծնվել է հայ մեծ գրող Համո Սահյանը։
Հողեր (ընդամենը)` 3361 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 3265 հա, որից` վարելահող` 134 հա, բազմամյա տնկարկ` 2 հա, խոտհարք` 10 հա, արոտ` 2005 հա, այլ հողատեսք` 1113 հա բնակավայրերի հողեր` 32 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 4 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա, անտառային հողեր` 50 հա, որից անտառածածկ` 50 հա, ջրային հողեր` 4 հա:
ՀԱՑԱՎԱՆ
Բնակչություն` 274
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 115 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 11 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մ,
Գյուղը մինչև 1940 թվականը կոչվել է Սիսիան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Գյոզալ դարա գյուղատեղին, հին գերեզմանոց։ Գյուղի գլխավերևում գտնվում է Վասակաբերդի ավերակները։ Ամրոցի ներսից մի ստորգետնյա ուղի է իջնում ձորը, հավանաբար ամրոցի պաշարման ժամանակ մարդիկ այդ ուղով իջել և գետից ջուր են վերցրել:
Հողեր (ընդամենը)` 796 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 738 հա, որից` վարելահող` 356 հա, արոտ` 141 հա, այլ հողատեսք` 241 հա, բնակավայրերի հողեր` 36 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 11 հա, ջրային հողեր` 4 հա:
ՄՈՒՑՔ
Բնակչություն` 278
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 130 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 26 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ,
Գյուղը հիմնադրել են 1828 թվականին Պարսկաստանի Խոյի Ղնիս գյուղից գաղթածները։ Սկզբնական շրջանում կոչվում էր Մազրա։ 1946թ. գյուղը վերանվանվել է Բարձրավան, իսկ 1990 թ.՝ Մուծք։ Ըստ որոշ սկզբնաղբյուրների` Մազրան հիմնադրվել է պատմական Մուծքի վայրում։ Մուծք գյուղանունը կրում էր խեթական Մեցուլա աստծո անունը՝ հայերեն հոգնակի բառակազմությամբ։ Գյուղի կենտրոնում է գտնվում կիսավեր սբ. Աստվածածին եկեղեցին` կառուցված 1870թ.:
Հողեր (ընդամենը)` 4638 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4493 հա, որից` վարելահող` 848 հա, խոտհարք` 271 հա, արոտ` 2571 հա, այլ հողատեսք` 803 հա, բնակավայրերի հողեր` 67 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա, հատուկ նշանակության հողեր` 1 հա, անտառային հողեր` 69 հա, որից անտառածածկ` 66 հա, ջրային հողեր` 5 հա:
ՆԺԴԵՀ
Բնակչություն` 185
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ, բարձր լեռնային:
Նժդեհը (նախկինում` Սոֆլու) մինչև 1988թ. բնակեցված էր ադրբեջանցիներով։ Նրանց արտագաղթից հետո, 1989-92թթ. այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած և Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը։ Գյուղի տարածքում կան բնակատեղիներ, որից կարելի է ենթադրել, որ այն հին հայկական բնակավայր է եղել։
Հողեր (ընդամենը)` 5521 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 5455 հա, որից` վարելահող` 351 հա, բազմամյա տնկարկ` 21 հա, խոտհարք` 205 հա, արոտ` 3211 հա, այլ հողատեսք` 1666 հա, բնակավայրերի հողեր` 43 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա, ջրային հողեր` 17 հա:
ՆՈՐԱՎԱՆ
Բնակչություն` 462
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 99 կմ,
Նորավանը նոր բնակավայր է, գտնվում է Սիսիան քաղաքից 7 կմ հարավ-արևելք, Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր, մեղմաթեք սարավանդի վրա, գեղատեսիլ վայրում: Գյուղը հիմնադրվել է 1928թ: Բնակիչները եկել են Սիսիանի տարածաշրջանի տարբեր բնակավայրերից: Ունի կանոնավոր հատակագիծ, տները շարված են կանոնավոր շարքերով, քարակերտ են, թեք տանիքներով, բակերում ունեն պարտեզներ ու բանջարանոցներ: 1970-ական թվականներին առաջացած խոշոր չափերի սողանցքների պատճառով ՀԽՍԽ կառավարության որոշմամբ սկսվում է Նոր Նորավանի կառուցապատման աշխատանքները։ Գյուղը գտնվում է Սպիտակ տարածք վայրում` հին Ձորագյուղ գյուղի ավերակների մոտակայքում:
Հողեր (ընդամենը)` 4144 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4038 հա, որից` վարելահող` 708 հա, խոտհարք` 100 հա, արոտ` 2361 հա, այլ հողատեսք` 869 հա, բնակավայրերի հողեր` 61 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 26 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`8 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա, հատուկ նշանակության հողեր` 7 հա, ջրային հողեր` 1 հա:
ՇԱՂԱՏ
Բնակչություն` 954
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1760 մ,
Շաղատը Սյունիքի հին ու հարուստ կենսագրություն ունեցող բնակավայրերից է, որի տարեգրությունը անխզելիորեն կապվում է Սյունյաց պատմության հետ և կազմում նրա մի մասը։ Շաղատի մասին առաջին տեղեկությունները գալիս են դեռևս մթա 3-րդ հազարամյակից։ Սիսակ Նահապետի ժամանակներից սկսած՝ Շաղատը եղել է պատմական Սյունիքի ամենակարևոր և ամենահարուստ Ծղուկ գավառի մայրաքաղաքը։ Մինչև մթ 10-րդ դարը Ծղուկը եղել է Սյունյաց աշխարհի վարչական և հոգևոր կենտրոնը Շաղատ բերդաքաղաքով, ինչի պատճառով էլ Շաղատը հաճախակի հիշատակվում է մատենագիրների մոտ։ Մթ 4-րդ դարի վերջից մինչև 9-րդ դարի առաջին կեսը Շաղատում էին գտնվում Սյունյաց եպիսկոպոսարանը և հոգևոր բարձր տիպի դպրոցը։ Շաղատը որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարում։ Այժմյան գյուղը կառուցված է Հին Շաղատի հարևանությամբ: Գյուղը հիմնադրել են 1829 թ-ին Խոյից, Սալմաստից և Մարագայից գաղթած հայերը։ Գյուղում կա կանգուն եկեղեցի՝ կառուցված 19-րդ դարում:
Հողեր (ընդամենը)` 11181 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 10575 հա, որից` վարելահող` 983 հա, խոտհարք` 199 հա, արոտ`7255 հա, այլ հողատեսք` 2138 հա, բնակավայրերի հողեր` 107 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 8 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 24 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 38 հա, անտառային հողեր` 398 հա, որից անտառածածկ` 398 հա:
ՇԱՄԲ
Բնակչություն` 449
Շամբը գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզում, Դարբասից 8 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը հիշատակվում է Բագրատունի Աշոտ Գ թագավորի 966 թ. Մաղարդավանքի, իսկ հետագայում Որոտնավանքի 1315 թ.-ի արձանագրությունների մեջ։ Շամբում գտնվել են չորրորդական շրջանի կենդանիների բրածո մնացորդներ։ Մոսկվայաբնակ Արամ և Արմեն Ստեփանյաններ գործարար եղբայրների կողմից 2010 թվականին Շամբ գյուղում կառուցվել են ջրերի արտադրության ("Արսեն և Ներսես" ՍՊԸ) և պահածոների ("Շամբ-բիզնես" ՍՊԸ) գործարանները:
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը, դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 110 գյուղացիական տնտեսություն: Անասնագլխաքանակը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է. խոշոր եղջերավոր անասուններ` 202 գլուխ, մանր եղջերավոր անասուններ` 52 գլուխ, խոզեր` 21 գլուխ, մեղվաընտանիքներ` 84, թռչուններ` 787 թև: Համայնքում 2017թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 7 հա աշնանացան:
Հողեր (ընդամենը)` 2743 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 2227 հա, որից` վարելահող` 670 հա, բազմամյա տնկարկ` 48 հա, արոտ` 867 հա, այլ հողատեսք` 643 հա, բնակավայրերի հողեր` 113 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 9 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 11 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա, անտառային հողեր` 271 հա, որից անտառածածկ` 271 հա, ջրային հողեր` 108 հա:
ՇԱՔԻ
Բնակչություն` 1269
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 98 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 6 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ,
Գյուղը հիշատակվում է 5-րդ դարի հայ պատմիչների աշխատություններում։ 19-րդ դարում՝ 1829 թվականին այստեղ վերաբնակություն են հաստատել Պարսկաստանից գաղթած 25 ընտանիք։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Շաքի վանքի ավերակները, գերեզմանոց, մատուռ և խաչքար, ինչպես նաև Շամախիի բերդը` համանուն գյուղատեղիով: Ունի ընտիր բազալտի հանքեր: Գյուղը հնուց ի վեր հայտնի է իր քաղցրահամ ջրերով, սառնորակ և հորդառատ աղբյուրներով։ Գյուղից է սկիզբ առնում Շաքի գետը, որի վրա են գտնվում համանուն ջրվեժը և ՀԷԿ-ը։
Հողեր (ընդամենը)` 7400 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 7165 հա, որից` վարելահող` 1377 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 45 հա, արոտ` 2514 հա, այլ հողատեսք` 3226 հա, բնակավայրերի հողեր` 84 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 59 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 16 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա, հատուկ նշանակության հողեր` 1 հա, անտառային հողեր` 53 հա, որից անտառածածկ` 53 հա, ջրային հողեր` 18 հա:
ՇԵՆԱԹԱՂ
Բնակչություն` 337
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 139 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 35 կմ,
Շենաթաղը գտնվում է Որոտանի աջ վտակ Շենաթաղ գետի ափին: Գյուղը կրել է նաև Սաստան, իսկ մինչև 1990 թվականը՝ Լեռնաշեն անվանումները: Ղևոնդ Ալիշանի մոտ օգտագործվում է Շինաթաղ տարբերակը։ Գյուղի մասին շատ լեգենդներ են պահպանվել։ Ե.Լալայանը նշում է, որ եթե կենտրոնից մարդ էր գալիս, գյուղացիները հագնում էին մուշտակներ, որպեսզի ցուցադրեին իրենց կարծեցյալ շքեղությունը։ Գյուղի շրջակայքում են կառուցվել Տատան և Սագու ամրոցները։ Գյուղի կենտրոնում պահպանվել է սբ. Մարտիրոս եկեղեցին՝ կառուցված 1704 թվականին, սբ. Աստվածածին և սբ. Սարգիս եկեղեցիները: Շրջակայքում կան հանքային աղբյուրներ, պղնձի, երկաթի և մոլիբդենի երևակումներ: Գյուղի մոտակայքում կան բազմաթիվ գյուղատեղիներ` Ավահիզ, Անապատ և Մրոց անուններով։
Հողեր (ընդամենը)` 7404 հա, այդ թվում` Գյուղատնտեսական նշանակության հողեր` 6998 հա, որից` վարելահող` 143 հա, խոտհարք` 69 հա, արոտ` 3694 հա, այլ հողատեսք` 3092 հա, բնակավայրերի հողեր` 32 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 7 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 209 հա, անտառային հողեր` 134 հա, որից անտառածածկ` 134 հա, ջրային հողեր` 20 հա:
ՈՐՈՏՆԱՎԱՆ
Բնակչություն` 297
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 120 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 16 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ:
Գյուղի նախկին անվանումներն են Ոյոտ, Որոտն, Որոտն Հին, Ռուտ, Րուդ, Ոտուտ, Ուրուտ, Օրոտն: Մտնում է Մեծ Հայքի Ծղուկ գավառի մեջ։ Գյուղի դիմաց գտնվում են Որոտն գյուղի ավերակները և միջնադարյան գերեզմանատունը, որտեղ 3 խաչքարեր բերվել են պատմության թանգարան։ Գյուղի շրջակայքում գտնվող ամենանշանավոր պատմական հնությունը հանդիսանում է Որոտնաբերդը, որի մասին վաղ միջնադարում հիշատակել է պատմիչ Եղիշեն։ Ավելի ուշ բերդի մասին տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս Օրբելյանը։ Բերդը պատկանել է Սյունիքի թագավոր Սենեքերիմ Ա-ին։ Բերդը հիշատակվում է նաև 18-րդ դարում։ Սյունիքում ծավալված ազատագրական շարժման ժամանակ բերդը ուրացած Մելիք Բաղրից ազատագրում է Դավիթ-Բեկը։ Նշանավոր է նաև Թանգու կամուրջը՝ կառուցված 1855թ.:
Հողեր (ընդամենը)` 1812 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 1595 հա, որից` վարելահող` 353 հա, բազմամյա տնկարկ` 25 հա, արոտ` 699 հա, այլ հողատեսք` 518 հա, բնակավայրերի հողեր` 56 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 6 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 18 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 19 հա, անտառային հողեր` 109 հա, որից անտառածածկ` 45 հա, ջրային հողեր` 9 հա:
ՈՒՅԾ
Բնակչություն` 531
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 5 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ:
Մտնում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ։ Հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նա Ծղուկ գավառի գյուղերի ցուցակում նշում է Մեծ Ույծ և Փոքր Ույծ։ Ըստ Մորուս Հասրաթյանի` ներկայիս Ույծը գտնվում է փոքր Ույծի տարածքում։ Մեծ Ույծի գտնվելու վայրը դեռևս պարզ չէ։ Գյուղը մինչև 1990 թվականը կոչվում էր Ուզ։ Ըստ Ե. Լալայանի` գյուղի սկզբնական բնակիչները եկել են Պարսկաստանի Գեարմարի /Թավրիզի մոտ/ մահալի Ուզումչի գյուղից։ Հայկական ՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության 1961թ. նոյեմբերի 11-ի հրամանագրով գյուղը միացվել է շրջկենտրոնին և 1985թ-ին կրկին տարանջատվել է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են նեոլիթյան դարաշրջանի բերդամրոցի, կիկլոպյան բերդի, Որոտան և Գիժ գետերի միախառնման հատվածում դեռևս V դարի երկթռիչք կամրջի ավերված հետքերը։ Գյուղում պահպանվել է նաև սբ. Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 1909թ-ին։
Հողեր (ընդամենը)` 3262 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 2573 հա, որից` վարելահող` 1151 հա, բազմամյա տնկարկ` 12 հա, արոտ` 641 հա, այլ հողատեսք` 769 հա, բնակավայրերի հողեր` 136 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 24 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 6 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 27 հա, հատուկ նշանակության հողեր` 49 հա, անտառային հողեր` 418 հա, որից անտառածածկ` 43 հա, ջրային հողեր` 29 հա:
ՍՊԱՆԴԱՐՅԱՆ
Բնակչություն` 422
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 116 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2150մ,
Սպանդարյան (նախկին անվանումներ՝ Մելիքլար, ավելիվաղ՝ Բերդիկ, Վերդի, Բերդի, Վերդիղալա, Քալաճիկ, Վերդի), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում: 1831 թվականին գյուղն ուներ 22, 1873 թվականին՝ 112, 1897 թվականին՝ 230, 1926 թվականին՝ 342, 1939 թվականին՝ 544, 1959 թվականին՝ 564, 1970 թվականին՝ 555, 1979 թվականին՝ 465, 1989 թվականին՝ 378, 2001 թվականին՝ 446, 2004 թվականին՝ 482 բնակիչ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` Սպանդարյանի բնակչությունը 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 486 մարդ: Վերանվանումը տեղի է ունեցել 1939 թվականին՝ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անվամբ: Տաթևի վանքի հին հարկացուցակում գյուղը կոչվել է Բորտի: Բորտիի մոտակայքում կառուցված է եղել համանուն բերդ, որնհամարվել է Ծղուկքի երեք ամուր բերդերից մեկը՝ Որոտնաբերդից և Սյունի բերդից հետո: 1905-1906 թվականներին հայ- ուրքական ընդհարումների ժամանակ փոքրաթիվ թուրք բնակչությամբ գյուղը նույնպես մասնակցել է Ղարաջուղի վրա կատարված ասպատակումներին։ 1918-1920 թվականներին գյուղում կրկին վերաբնակված թուրքերը հեռանում են։ Գյուղում բնակություն են հաստատում հիմնականում Անգեղակոթից և մյուս գյուղերից եկած ընտանիքները: Գյուղի հյուսիս-արևմտյան մասում է գտնվում Սպանդարյանի ջրամբարը: Գյուղում կա 5-6-րդ դարերի եկեղեցի։
ՍԱԼՎԱՐԴ
Բնակչություն` 306
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1940 մ,
Գյուղը գտնվում է Զոհաջուր գետի հովտում: Հիմնադրել են 1828 թվականին Պարսկաստանից գաղթած հայերը։ Սկզբնական շրջանում այն կոչվում էր Ալելու։ Այնուհետև գյուղը վերանվանվել է Սալվարդ՝ համանուն սարի անունով։ Որոշ պատմիչներ Սալվարդ անունը կապում են խուռիական Սալա (Շալա) աստծո անվան հետ։
Հողեր (ընդամենը)` 4253 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 4065 հա, որից` վարելահող` 565 հա, խոտհարք` 164 հա, արոտ` 2777 հա, այլ հողատեսք` 558 հա, բնակավայրերի հողեր` 72 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 90 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա, ջրային հողեր` 25 հա:
ՍԱՌՆԱԿՈՒՆՔ
Բնակչություն` 489
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 120 կմ,Հեռավորությունը
Սիսիան քաղաքից՝ 22 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2170մ,
Գյուղը հիմնադրվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ Գյուղի հիմնական բնակիչները ղալաջուղցիներն են, որոնք թողնելով հին գյուղը ձորից բարձրացել և հարթության վրա հիմնել են նոր բնակավայր։ Գյուղի պատմական հուշարձանների թվում ինքնատիպ են ժայռապատկերները (8-7-րդ դար մ․թ․ա․), ինչը լավագույն ապացույց է, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս հնադարյան մարդու կողմից։
Ժայռապատկերների վրա պատկերված է Հայաստանի ֆաունայի ողջ հարստությունը։ 1945 թվականի հայտնաբերվում է նաև Սառնակունքի գանձը, հնագույն դրամների գանձ հավաքածուի մեջ կան նար Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակների դրամներ։
-անասնապահությունը,
-դաշտավարութունը,
Հողեր (ընդամենը)` 12051 հա, այդ թվում`
-Գյուղատնտեսական նշանակության հողեր` 11649 հա, որից` վարելահող` 1008 հա, խոտհարք` 365 հա, արոտ` 6069 հա,
այլ հողատեսք` 4207 հա,
բնակավայրերի հողեր` 88 հա,
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 24 հա,
էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 45 հա
հատուկ պահպանվող տարածքների հողեր` 76 հա,
անտառային հողեր՝ 137 հա, որից անտառածածկ՝ 137 հա
ջրային հողեր` 32 հա:
Բնակչություն` 666
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1580 մ:
Գյուղը հիշատակվում է 12-13-րդ դարերում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Գյուղի մասին խոսում է նաև Ղևոնդ Ալիշանը՝ օգտագործելով Վաղադին տարբերակը։ 1990թ-ին ՀԽՍԽ Գերագույն խորհրդի կողմից հաստատվեց անվան Վաղատին տարբերակը։ Վաղատինը միջնադարում եղել է գրչության կենտրոն։ Այստեղ ապրել և ստեղծագործել է ժամանակի մեծ մտածող Հովնան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» աշխատությունը։ Գյուղի շրջակայքում գտնվող նշանավոր պատմական հուշարձանը Որոտնավանքն է։ Ղևոնդ Ալիշանը ևս նշում է այս վանքի մասին՝ անվանելով այն Վաղատնի վանք։ Վանքը կառուցել է Սյունյաց Շահանդուխտ թագուհին՝ 1000թ., իսկ շինարարությունը ավարտել է նրա որդի Սևադան։ Նշանավոր է նաև վանքի գավթում 1007թ կառուցված ս. Կարապետ եկեղեցին:
Հողեր (ընդամենը)` 3984 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 3883 հա, որից` վարելահող` 828 հա, բազմամյա տնկարկ` 26 հա, խոտհարք` 28 հա, արոտ` 1945 հա, այլ հողատեսք` 1056 հա, բնակավայրերի հողեր` 53 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 15 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 10 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 21 հա, ջրային հողեր` 3 հա:
ՏՈԼՈՐՍ
Բնակչություն` 434
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 112կմ,
Կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ,
Գյուղը հիշատակում է Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը՝ օգտագործելով Տոլորք ձևը։ Գյուղի մասին տեղեկություններ է հաղորդում նաև Ղևոնդ Ալիշանը վկայելով, որ մոտավորապես 1890 թվականին «Տոլորսն ուներ 140 տուն բնակիչ»։ Հին Տոլորսը, կապված Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության հետ, մնացել է Տոլորսի ջրամբարի տակ: Ներկայիս Տոլորս գյուղը կառուցված է ուղիղ ջրամբարի ափին։ Հին Տոլորսում բացվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի քարե դամբարաններ, որտեղից հայտնաբերվել են ոսկե զարդեր, բրոնզե արձանիկներ։ Գյուղի մոտակա բլուրների վրա գտնվում է միջնադարյան գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։
Հողեր (ընդամենը)` 2858 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 2408 հա, որից` վարելահող` 607 հա, արոտ` 1378 հա, այլ հողատեսք`422 հա բնակավայրերի հողեր` 34 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 23 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա, անտառային հողեր` 204 հա, որից անտառածածկ` 204 հա, ջրային հողեր` 185 հա:
ՏՈՐՈՒՆԻՔ
Բնակչություն` 112
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 121 կմ,
Հեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 17 կմ,
Տորունիք գյուղը գոյություն է ունեցել միջին դարերում և հիշատակվում է Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նախկինում ադրբեջանցիների կողմից անվանվել է նաև Կզլշաֆագ։ 1990թ. գյուղը կրկին ստացել է իր պատմական անունը։
Հողեր (ընդամենը)` 1759 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 1717 հա, որից` վարելահող` 158 հա, բազմամյա տնկարկ` 9 հա, խոտհարք` 59 հա, արոտ` 995 հա, այլ հողատեսք` 496 հա, բնակավայրերի հողեր` 25 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 7 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 6 հա, ջրային հողեր` 1 հա:
ՑՂՈՒՆԻ
Բնակչություն`7
Գյուղ Սյունիքի մարզում, Նժդեհ գյուղից 1 կմ հարավ-արևմուտք։ Ցղունի է վերանվանվել 1991 թ-ին: Գտնվում էր նախկին Նժդեհ համայնքի կազմում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Facebook
Location on Google Maps
YouTube