05.10.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐԱՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
|
Հարգարժան՛ ուսուցիչներ,Խոր ակնածանքով, խոնարհումով և ամենայն հարգանքով շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն և բարեկեցություն։Հարգանքն ուսուցչի հանդեպ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող և հայրենիք, քանզի ուսուցչի կերպարն առանձնանում է իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, որն ըստ էության հավասարազոր է արժեքներից բարձրագույնին:Պատասխանատվության մեծ գիտակցումով մոտենալով ձեր գործին` մանկավարժի բարձր կոչմանը` ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրում եք երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։Սիրելի՛ ուսուցիչներ,Թո՛ղ ...
Մանրամասն |
|
03.10.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին․ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 3․ «Սիսիան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին․ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան ...
Մանրամասն |
|
03.10.25
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՍԿԶԲՆԱՄԱՍԸ
|
Մեկնարկել են քառասուն և ավել տարիներ անմխիթար վիճակում գտնվող Շահումյան փողոցի հիմնանորոգման ու կապիտալ ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքների ընթացքում կառուցվելու է երկկողմանի ջրահեռացման համակարգ, սալարկվելու են մայթերը, կատարվելու է 5սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթ։ Ծրագրի շրջանակում բարեկարգվելու է 260 մետր երկարությամբ ճանապարհ՝ հարմարավետ և անվտանգ երթևեկ ապահովելով հետիոտների և տրանսպորտային միջոցների համար:
|
|
01.10.25
ԱՌԱՎՈՏԸ ՍԿՍԵՆՔ ԼԱՎ ԼՈՒՐՈՎ
|
Սիսիան համայնքի կարիքների համար համայնքի միջոցներով գնվել է ինքնաթափ բեռնատար: Շնորհիվ կոշտ թափոնների հավաքման, տեղափոխման և հեռացման համար նախատեսված արդյունավետ և հուսալի ինքնաթափ մեքենայի՝ կբարձրացվի աղբահանության ծառայության մատուցման որակը՝ բարելավելով համայնքի սանիտարահիգիենիկ վիճակը։
|
|
01.10.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
|
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր, որի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին: Այսօր հրաշալի առիթ է անդրադառնալու օրվա խորհրդին և մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունը հայտնելու բոլոր տարեցներին՝ անցած ճանապարհի, իմաստնության, վաստակած համբավի համար։ Ես ցանկանում եմ, որ մենք մշտապես ուշադրության կենտրոնում պահենք մեր տարեցներին, շրջապատենք նրանց սիրով և ջերմությամբ՝ հնարավորինս արժանապատիվ կենսապայմաններ ստեղծելով։ Կրկին շնորհավորելով բոլոր տարեցներին՝ մաղթում եմ առողջ, ապահով, հանգիստ և խաղաղ ծերություն։
|
|
29.09.25
ԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵԼ Է ՍՐԲ․ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ, ԿԱՏԱՐՎԵԼ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
|
Սեպտեմբերի 27-ին՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրը Լոր բնակավայրում տեղի է ունեցել տեղի 1666 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման և Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունները։Միջոցառումներին ներկա են եղել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, հյուրեր, ներկաներ։Բացման խոսքով է հանդես եկել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ով շնորհավորել է հավատավոր Քրիստոսասեր լորեցիներին և բոլոր ուխտավորներին ևս մեկ աղոթատեղի ունենալու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաքարի կառուցման և եկեղեցու վերակառուցման նախաձեռնողներին և աշխատանքներն իրականացնողներին։«Սեպտեմբերի ...
Մանրամասն |
|
27.09.25
Քայլերթ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին
|
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քայլերթ՝ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն։ Համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցները, վարչական ղեկավարները, համայնքի ավագանու անդամները, ուժային կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներն, ինչպես նաև մի շարք սիսիանիցիներ Սիսիան համայնքի ղեկավարի Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում զոհված հերոսների շիրիմներին։ Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին։
|
|
26.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի կունենա քայլերթ՝ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն։ Միասին հարգենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |