Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ «ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՀՈԱԿ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/09/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/10/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար։ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ք․ Սիսիան, Սիսական փողոց շենք 41։

Հաստատության տնօրենն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները՝

ա/ առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, նրա մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, 
բ/ տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, 
գ/ կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
դ/ կազմակերպում է Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանք՝ ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը, 
ե/ տալիս է լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով, 
զ/ բանկում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ. 
է/ սահմանում է Կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,
ը/ հաստատում է Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, տալիս է համապատասխան լիազորագրեր, 
թ/ արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ,և վերահսկում դրանց կատարումը, 
ժ/ կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև, 
ժա/ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Կազմակերպության աշխատակիցներին, 
ժբ/ աշխատակցի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ, 
ժգ/ իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված կամ հիմնադրի կողմից տրված այլ լիազորություններ և հանձնարարականներ:

Հաստատության տնօրենի հիմնական աշխատավարձի չափը կազմում է 320000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝

1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 
3) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
7) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
8) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/:

Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում. 
2) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային մյուս օրերից, Սիսիանի համայնքապետարան, ք. Սիսիան, Սիսական 31 հասցեում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ը մինչև ժամը 17:00-ն:

Մրցույթի պայմաններին հանգամանալից ծանոթանալու համար դիմող քաղաքացիները կարող են ուսումնասիրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N02-Ն հրամանը և այլ իրավական ակտերը՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի www.arlis.am պաշտոնական կայքում։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. /0283/ 2-33-30/:

Բոլորը
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24․07․2025թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․2025թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 16․05․2025թ
Սիսիան համայնքի ավագանու նիստ 18․04․2025թ․
Սիսիան համայնքի ավագանու նիստ 14․03․2025թ․
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 19․02․2025թ
Սիսիան համայնքի ավագանու նիստ 14․02․2025թ․
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 20․12․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 06․12․2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 22․11․2024թ
Սիսիան համայնքի ավագանու նիստ 08․11․2024թ․
Սիսիան համայնքի ավագանու նիստ 27․10․2024թ․
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24․10․2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21․10․2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 25․06․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 14․06․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 17․05․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 19․04․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 16.02.2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 16.01.2024
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 26.12.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 14.12.2023թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 03.11.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 01.12.2023
Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստ 06.10.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 12.09.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2023
Սիսիան համայնքի ավագանու նիստ 28.06.2023թ.
Սիսիան համայնքի ավագանու նիստ 23.06.2023
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 15.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.10.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.07.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.06.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու 31.01.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.11.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.10.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 09.09.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.08.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 02.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 21.05.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.03.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 18.12.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 19.08.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner