ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ.
1. Շենաթաղ բնակավայրի գործող խմբի համար՝ մեթոդիստ ուս գծով տնօրենի տեղակալի (0.5 դրույք ) և երկու դաստիարակների (0.56 դրույք) թափուր պաշտոնների համալրման համար․
2. Դարբաս բնակավայրի գործող խմբի համար՝ դաստիարակի (0.56 դրույք) թափուր պաշտոնի համալրման համար․
3. Լոր բնակավայրի գործող խմբի համար՝ դաստիարակի (0.5դրույք) թափուր պաշտոնի համալրման համար։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնների ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում (Ձև 1),
· կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
· անձը հաստատող փաստաթուղթ,
· աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
· ինքնակենսագրություն (Ձև 4),
· մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
· այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
· Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
· հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ին,ք. Սիսիան, Որոտան 3ա հասցեում: Փաստաթղթերըպետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8։30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 14-ը ժամը 17:30-ը: Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028323892 հեռախոսահամարով կամ այցելել «Սիսիան համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (հասցե՝ ք.Սիսիան, Որոտան 3ա, հեռ.` 028323892, Էլ. փոստ` tiv4@mail.ru։