ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 0,625 դրույքով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնների ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում (Ձև 1),
· կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
· անձը հաստատող փաստաթուղթ,
· աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
· ինքնակենսագրություն (Ձև 4),
· մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
· այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
· Հայաստանի Հանրապետության արական սեռիքաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
· հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայությանդեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Որոտան 3ա հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8։30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 30-ը, ժամը 17:30-ը: Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028323892 հեռախոսահամարով կամ այցելել «Սիսիան համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (հասցե՝ ք.Սիսիան, Որոտան 3ա, հեռ.` 028323892, Էլ. փոստ` tiv4@mail.ru։