ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց մրցույթ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասի համար․
Լոտ 1․ Սառնակունք բնակավայր թիվ 1 հողամաս հասցեում գտնվող էներգետիկայի 12,9հա հողամասը (վկ․ 30052025-09-0041, ծածկ՝․ 09-081-0102-0229) արևային կայանի կառուցման նպատակով, 1հա հողամասի տարեկան վարձավճարը 50000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, 25 տարի ժամկետով։
Հղամասի համար սահմանափակումներ չկան։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 24-ին ժամը 11։00-ին, Սիսիանի համայնքապետարանում՝ ք․ Սիսիան, Սիսական 31 հասցեում։
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18։00-ին։
«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ։
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար հողամասի (գույքի) մեկնարկային գնի 5%-ի չափով։
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը։
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն աշխատանքային օր՝ ժամը 9։00 18։00 ընկած ժամանակահատվածում։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժին՝ ք․ Սիսիան, Սիսական 31, հեռ․ (0283)2-33-30։