Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 64-րդ հոդվածով և 65-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 15-ի ««Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 450Ա որոշումը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: