02.07.24
Ավետիս
|
2024 թվականի հունիս ամսվա ընթացքում Սիսիանի բժշկական կենտրոնում ծնվել է 8 երեխա` 7 տղա, 1 աղջիկ: Փոքրիկներին մաղթում ենք լուսավոր, գունեղ մանկություն:
|
|
28.06.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի վարչական տարածքում գործունեություն ծավալող շինարարական, ճանապարհաշինարարական, քարի մշակման, արտադրական ընկերությունների և ԱԳԼՃԿ-ների հարգելի’ ձեռնարկատերեր, աշխատակիցներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սույն թվականի հուլիսի 4-ին` ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կանցկացնի իրազեկող սեմինար, որի ընթացքում կտրամադրվի նաև խորհրդատվություն: Հրավիրում ենք մասնակցելու և տեղում հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու:
|
|
28.06.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքում տեղակայված սիրելի' արցախցիներ,
Հայտնում ենք Ձեզ, որ ՛՛ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում՛՛ ծրագիրը հայտարարել է բաց մրցույթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Մրցույթին կարող են մասնակցել համայնքում բնակություն հաստատած ԼՂ բռնի տեղահանված բնակիչները։ Մրցույթի պայմաններին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://gaiaarmenia.am/hy/news/142-competition
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-16:00 հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 93 144 635; +374 93 144 518։
|
|
27.06.24
«ՄԱՐԴԸ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՂԵՂՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԳՐՔՈՒՅԿԸ
|
Սիսիան համայնքի հարգելի' բնակիչներ Ձեր ուսումնասիրությանն ենք ներկայացնում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից պատրաստված «Ապրում ենք հեղեղված տարածքում» գրքույկը։
|
|
27.06.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքում սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական ներառման գործընթացն ապահովող հանձնաժողովի ստեղծման մասինՍիսիան համայնքի ղեկավարը նախաձեռնում է համայնքում ստեղծել սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):Հանձնաժողովի ստեղծման նպատակն է նպաստել համայնքում սոցիալական կարիքների բացահայտմանը, կարիքներից բխող մասնակցային սոցիալական ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, համայնքի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը։ Հանձնաժողովի ...
Մանրամասն |
|
27.06.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի’ բնակիչներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք աղբը նետել միայն դրանց համար նախատեսված վայրերում: Երեկ տեղացած հորդառատ անձրևի ժամանակ Սիսիան քաղաքի գետափնյա թաղամասում այս պատկերն էր առաջացել, քանի որ խցանված էր հեղեղատար խողովակը: Սիսիանի Բնակարանային կոմունալ տնտեսության կողմից օպերատիվորեն վերացվեց խցանումն ու կատարվեց տարածքի մաքրման աշխատանքներ:
|
|
24.06.24
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2024թ. հունիսի 25-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին։3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սոցիալական ծառայությունների բարելավման, մասնակցային ...
Մանրամասն |
|
12.06.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի սիրելի’ բնակիչներ, Սիսիանում գործունեություն ծավալող քաղաքացիական և զինվորական կառույցների աշխատակիցներ,Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ սույն թվականի հունիսի 25-ին կմեկնարկի Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած սիսիանցի հերոսների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարը, որին կարող են մասնակցել համայնքի բնակավայրերի, մարզադպրոցների և այլ կազմակերպությունների թիմեր՝ առանց տարիքային սահմանափակման:Մասնակցության հայտերն անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունիսի 21-ը ներկայացնել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժին:Մրցաշարի ընդհանուր հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |