Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 -րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշումը և ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 3-ի N 2-1 և N 2-2 դրական եզրակացությունները.
1. Հաստատել Սիսիան համայնքի Ախլաթյան, Անգեղակոթ, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Շամբ, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ/Ցղունի/, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ույծ, Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտևորման նախագծերը)։
2. Հաստատել Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի նախագիծը (գոտևորման նախագիծը):
3. Գլխավոր հատակագծով սահմանված նպատակային կամ գործառնական նշանակությունները /հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա/ համարել փոփոխված՝ ապահովելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի պահանջները՝ համաձայն հավելվածի։
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 15-րդ օրը։