Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2020 թվականի օգոստոսի 17-ի N110 եզրակացությունը և նկատի ունենալով «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Արմեն Բադալյանի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Աղիտու բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող 2.25հա (վկ. 18102018-09-0017, կադ. ծածկ. 09-011-0107-0009) գյուղատնտեսական նշանակության վարելահողից 2.1841հա փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: