Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 26(Ն) որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 15 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1.2018 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Գայի փողոց 13/11-1 հասցեի 140քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.14122017-09-0029, ծածկ. 09-006-0094-0186, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 342դրամ) 47880 (քառասունյոթ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: