Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 26(Ն) որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1.2018 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը. Գայի փողոց 13/11-1 հասցեի 140 քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.14122017-09-0029, ծածկ. 09-006-0094-0186, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 342դրամ) 47880 ( քառասունյոթ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով :
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |