|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2020 թվականի N 19-Ա |
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՐՈՏՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ԵՎ ԱՇՆԱՆԸ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և նկատի ունենալով Որոտնավան բնակավայրի վարչական ղեկավարի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Շրջակա միջավայրի պահպանությունը կազմակերպելու նպատակով 2020 թվականի գարնանը և աշնանը իրականացնել Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրի մուտքի մոտ «Սամեդի այգի» կոչվող տարածքի վերին հատվածում, ճամփեզրին գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 15 հատ ծառերի հատում, և առաջացած վառելափայտը տրամադրել համայնքային ենթակայության կազմակերպություններին ու համայնքի կարիքավոր ընտանիքներին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -11 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|