Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և նկատի ունենալով Որոտնավան բնակավայրի վարչական ղեկավարի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Շրջակա միջավայրի պահպանությունը կազմակերպելու նպատակով 2020 թվականի գարնանը և աշնանը Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրում իրականացնել համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի հատում և էտ (համաձայն հավելվածի) ու առաջացած վառելափայտը տրամադրել համայնքային ենթակայության կազմակերպություններին և համայնքի կարիքավոր ընտանիքներին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |