Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 22(Ա)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2017 թվականի N 22(Ա)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱԿՈԹԻ, ՇԱՂԱՏԻ, ՇԱՔԻԻ, ԴԱՐԲԱՍԻ, ԱՂԻՏՈՒԻ, ՈՒՅԾԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդված 1-ին մասով, 64-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը հավանություն տալու մասին» թիվ 54 արձանագրային որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  15  կողմ,  -  դեմ,  -  ձեռնպահ

1. 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին միավորված նախկին Բռնակոթի, Շաղատի, Շաքիի, Դարբասի, Աղիտուի, Ույծի, Նորավանի, Անգեղակոթի համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունները միացման ձևով վերակազմակերպել Սիսիանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ:
2. «Շաղատի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա078720) և «Անգեղակոթի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա071787), համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071185) և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի:
3. «Աղիտուի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա088922), «Նորավանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա1095868) և «Դարբասի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա074399) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071182) և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 2-ի:
4. «Ույծի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա072269) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071184) և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 3-ի:
4. «Բռնակոթի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա071189) և «Շաքիի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա084459), համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071183) և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 4-ի:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտի համաձայն:
6. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող ՀՀ օրենքով սահմանված գուրծառույթների իրականացումը:


Կողմ -15

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՂԱՐԻԲՅԱՆ Բ.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(30.99 Կբ) հավելված1
(31.02 Կբ) հավելված2
(30.67 Կբ) հավելված3
(30.51 Կբ) հավելված4
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner