Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 46.2 կետի ա) ենթակետը և 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. 2018 թվականին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ հողամասերը.
1) Որոտան փողոց 6/29-3 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0157, վկ.N21052018-09-0018) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
2) Գայի փողոց 6/29-5 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0253 վկ.N21052018-09-0032 ) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
3) Իսրայել-Օրի փողոց 9/17-5 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0156 վկ. N21052018-09-0018) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
4) Իսրայել-Օրի փողոց 9/14-6 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0158 վկ. N21052018-09-0021) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
5) Իսրայել-Օրի փողոց 9/22-7 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0155 վկ. N21052018-09-0016) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
6) Խանջյան փողոց 1/2-2 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0239-0237 վկ. N03052018-09-0041) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: