Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 46.2 կետի ա) ենթակետը և 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. 2018 թվականին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ հողամասերը.
1) Որոտան փողոց 6/29-3 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0157, վկ.N21052018-09-0018) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
2) Գայի փողոց 6/29-5 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0253 վկ.N21052018-09-0032 ) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
3)Իսրաել-Օրի փողեց 9/17-5 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0156 վկ. N21052018-09-0018) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
4) Իսրայել-Օրի փողոց 9/14-6 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0158 վկ. N21052018-09-0021) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
5) Իսրայել-Օրի փողոց 9/22-7 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0155 վկ. N21052018-09-0016) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
6) Խանջյան փողոց 1/2-2 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0239-0237 վկ. N03052018-09-0041) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |