Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը համաձայն 1, 2 և 3 հավելվածների՝
1) հիմնական միջոցներ -2 031 175 387 /երկու միլիարդ երեսունմեկ միլիոն հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
2) շրջանառու միջոցներ - 9 793 389 /ինը միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար երեք հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
3) հիմնական միջոցների մաշվածք - 131 604 840 /մեկ հարյուր երեսունմեկ միլիոն վեց հարյուր չորս հազար ութ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ արժեքով,
4) հիմնական միջոցների մնացորդային արժեք - 1 899 570 547/մեկ միլիարդ ութ հարյուր իննսունինը միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ արժեքով: