Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  10  կողմ,  -    դեմ,  -  ձեռնպահ

1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ ծրագրային հայտերին՝

1) «Լուսավորության համակարգի կառուցում Լոր, Շաղատ, Բալաք, Իշխանասար, Վաղատին, Անգեղակոթ բնակավայրերում և Սիսիան քաղաքում»,
2) «Խանջյան, Մյասնիկյան-Արամ Մանուկյան -Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհահատվածի ասֆալտապատում և բարեկարգում»,
3) «Կ.Դեմիրճյանի անվան այգու և Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգում»,
4) «Սիսիան քաղաքի Դուրյան 2, Խանջյան 1ա, Սիսական 11, Սիսական 15, Սիսական 19, Սիսական 46, Արամ Մանուկյան 3 և Դաստակերտ բնակավայրի Ա.Ավետյան 1, Ա.Ավետյան 2, Ա.Ավետյան 4, Ա.Ավետյան 14, Ա.Ավետյան 15 բազմաբնակարան շենքերի պահպանում»,
5) «Ոռոգման համակարգի կառուցում Անգեղակոթ, Բռնակոթ և Որոտնավան բնակավայրերում»,
6) «Սիսիան, Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ բնակավայրերում գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների համալրում»,
7) «Սիսիան համայնքի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երի, Նորավան և Շամբ բնակավայրերում գտնվող խմբերի վերանորոգում և գույքի արդիականացում»:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner