Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Վարդան Միշայի Մինասյանի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Վաղատին բնակավայր 15-րդ փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքը (վկ. 2787201)՝ 0.037հա հողամասը և վրան կառուցված 265,9քմ մակերեսով կենցաղի տունը, 5 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Վարդան Միշայի Մինասյանին (անձն․ AP0665350, տրվ․ 21.12.2016 թ․, 051-ի կողմից)՝ որպես հանդիսությունների սրահ օգտագործելու նպատակով, տարեկան 20000 (քսան հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |