Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԵՅՆԱՄԻՆ ԹԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՅՈՒՆԻՔ 4 ԵՎ ՍՅՈՒՆԻՔ 6 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԼԱԹՅԱՆ, ԱՆԳԵՂԱԿՈԹ, ԱՂԻՏՈՒ, ԱՇՈՏԱՎԱՆ, ԱՐԵՎԻՍ, ԲԱԼԱՔ, ԲՆՈՒՆԻՍ, ԲՌՆԱԿՈԹ, ԳԵՏԱԹԱՂ, ԴԱՍՏԱԿԵՐՏ, ԴԱՐԲԱՍ, ՇԱՄԲ, ԹԱՆԱՀԱՏ, ԹԱՍԻԿ, ԻՇԽԱՆԱՍԱՐ, ԼԾԵՆ, ԼՈՐ, ՀԱՑԱՎԱՆ, ՄՈՒՑՔ, ՆԺԴԵՀ/ՑՂՈՒՆԻ/, ՆՈՐԱՎԱՆ, ՇԱՂԱՏ, ՇԱՔԻ, ՇԵՆԱԹԱՂ, ՈՐՈՏՆԱՎԱՆ, ՍԱԼՎԱՐԴ, ՎԱՂԱՏԻՆ, ՏՈԼՈՐՍ, ՏՈՐՈՒՆԻՔ, ՈՒՅԾ, ԾՂՈՒԿ, ՍՊԱՆԴԱՐՅԱՆ, ՍԱՌՆԱԿՈՒՆՔ, ԳՈՐԱՅՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ԵՎ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՆԱԽԱԳԻԾԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  143 -րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ և ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 3-ի N 2-1  և N 2-2 դրական եզրակացությունները.

1. Հաստատել Սիսիան համայնքի Ախլաթյան, Անգեղակոթ, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Շամբ, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ/Ցղունի/, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ույծ, Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտևորման նախագծերը)։

2. Հաստատել Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի նախագիծը (գոտևորման նախագիծը):

3. Գլխավոր հատակագծով սահմանված նպատակային կամ գործառնական նշանակությունները /հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա/ համարել փոփոխված՝ ապահովելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի պահանջները՝ համաձայն հավելվածի։

4.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 15-րդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(488.48 Կբ)
(3.24 Մբ)
(42.79 Կբ) հավելված
(542.33 Կբ) եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner