Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2020 թվականի N 44-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2020  թվականի հունվարի 24-ի  թիվ 06-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  9  կողմ,   -  դեմ,  -  ձեռնպահ  

1.2020 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) Լոտ 1. ք. Սիսիան, Իսրայել-Օրի փողոց 4/1-1 հասցեում գտնվող 49քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ․ 18052020-09-0027, կադ. ծածկ. 09-006-0252-0022) 25880 (քսանհինգ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,

2) Լոտ 2. ք. Սիսիան, Խանջյան փողոց 109 հասցեում գտնվող 453քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ. 18052020-09-0028, կադ. ծածկ. 09-006-0227-0061) 239190 (երկու հարյուր երեսունինը հազար հարյուր իննսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,

3) Լոտ 3. ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 71 հասցեում գտնվող 12420,9քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ․ 15052020-09-0016, կադ․ ծածկ․ 09-006-0105-0061) 4968360 (չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,

4) Լոտ 4. ք. Սիսիան, Շիրվանզադե փողոց 3/1 հասցեում գտնվող 1648քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ. 22012020-09-0024, կադ. ծածկ. 09-006-0251-0040) 870150 (ութ հարյուր յոթանասուն հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,

5) Լոտ 5. Սիսիանի համայնքի Դաստակերտ բնակավայրում գտնվող 4000քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (վկ. 20052020-09-0025, կադ. ծածկ. 09-004-0102-0004) 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ որպես արոտավայր օգտագործելու նպատակով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


Կողմ -9

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՂԱՐԻԲՅԱՆ Բ.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner