Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2020  թվականի հունվարի 24-ի  թիվ 06-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  9  կողմ,   -  դեմ,  -  ձեռնպահ  

1.2020 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) Լոտ1․ ք. Սիսիան, Իսրայել-Օրի փողոց 4/1-1 հասցեում գտնվող 49քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ․ 18052020-09-0027, կադ․ ծածակ․ 09-006-0252-0022) 25 880 (քսանհինգ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,

2) Լոտ 2․ ք. Սիսիան, Խանջյան  փողոց 109 հասցեում գտնվող 453քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 18052020-09-0028, կադ․ ծածակ․ 09-006-0227-0061) 239190 (երկու հարյուր երեսունինը հազար հարյուր իննսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,

3) Լոտ 3․ ք. Սիսիան,Իսրայելյան փողոց 71 հասցեում գտնվող 12420,9 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ․ 15052020-09-0016, կադ․ ծածակ․ 09-006-0105-0061) 4968360 (չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,

4) Լոտ 4․ ք. Սիսիան, Շիրվանզադե փողոց 3/1 հասցեում գտնվող 1648 քմ  մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ․ 22012020-09-0024, կադ․ ծածակ․ 09-006-0251-0040) 870150 (ութ հարյուր յոթանասուն հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,

5) Լոտ 5․  Սիսիանի համայնքի Դաստակերտ բնակավայրում գտնվող 4000քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝  որպես արոտավայր օգտագործելու նպատակով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner