Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման 1-ին կետի «և» տառը փոխարինել «,» կետադրական նշանով, «կոմունալ տնտեսություն» բառերից հետո ավելացնել «և «Սիսիան համայնքի տրանսպորտ»» բառերը և «12» թիվը փոխարինել «13» թվով,
2) որոշումը լրացնել 13-րդ հավելվածով՝ համաձայն հավելված 1-ի,
3) որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն թիվ 2, 3, 4, 5, 6 հավելվածների,
4) որոշման 10-րդ հավելվածի 1-ին տողի 5-րդ և 6-րդ սյունակների «156.000» թիվը փոխարինել «170.000» թվով, 4-րդ տողի 5-րդ սյունակի «104.000» թիվը փոխարինել «108.000» թվով, 4-րդ տողի 6-րդ սյունակի «52.000» թիվը փոխարինել «54.000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |