Համար | 6 | Ամսաթիվ | 22/07/2019 10:00 |
Վարող | ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ | Վայր | Նիստերի դահլիճում |
Մասնակիցներ | ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ, ԱՐՄԵՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՍԼԱՎԻԿ ՊԱՊՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏՅԱՆ, ՄԱՐԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԱՆԱՍՏԱՍ ԲԱԲԱՅԱՆ, ՍԵՐՅՈԺԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ, ԽԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԵՐՋԱՆԻԿ ՄՈՒՍԱԵԼՅԱՆ, ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՇՈՒՇԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՆԱԻՐԻ ՖԻԼՈՍՅԱՆ, ԴՐԱՍՏԱՄԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ԴԱՎԻԹ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ, ԴԵՐԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՄԵՍՐՈԲՅԱՆ, ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱԼԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՍԱՀԱԿՅԱՆ, ՌՈՒԲԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆ, ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՐՍԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԷԴԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԺԻՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ՕՀԱՆՅԱՆ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ, ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՇԱԼՈՒՅՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵՍԱՅԱՆ, ՎԵՅՆԱՄԻՆ ԹԱՆԳՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՄԱԿԱՐՅԱՆ |
Տեսակ | ՀԵՐԹԱԿԱՆ | Նկարագրություն * | Արձանագրություն |
Բովանդակություն * | Հուլիսի 22-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցություն՝ վարչական ղեկավարների, բաժնի պետերի, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ: Քննարկվեցին աշխատանքային կարգապահությանը և ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջին կիսամյակում սեփական եկամուտների մասով իրականացված աշխատանքների վերլուծությունը, պլանով նախատեսված ցուցանիշների կատարողականը: Համայնքային ծառայողներից ոմանք բարեխիղճ աշխատանքի համար արժանացան խրախուսանքի, իսկ ոմանք թերացումների պատճառով ենթարկվեցին կարգապահական տույժի: Արթուր Սարգսյանը վարչական ղեկավարներին հանձնարարեց հետևողական լինել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սպասվող լայնածավալ աշխատանքների ընթացքին, հարկ եղած դեպքում ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները: Վարչական ղեկավարների կողմից ևս բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ համայնքի ղեկավարի կողմից եղան հանձնարարականներ: |