15.09.25
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԸ
|
Հարգելի՛ սիսիանցիներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ), և դրան փոխկապակցված բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է AppStore և GooglePlay տիրույթներում՝ Teselem անվանմամբ։Այս գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է համայնքապետարանին փոխանցել համայնքի խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն՝ նշելով ճշգրիտ տեղադիրքը։ Համայնքի աշխատակազմը կստանա այն և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար, իսկ լուծման ընթացքի ու արդյունքի մասին քաղաքացին անմիջապես կստանա տեղեկատվություն։«Տեսել եմ» հարթակի նպատակը ...
Մանրամասն |
|
12.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրում նախատեսվում է կառուցել ՓՀԷԿ, որը լիցենզավորման ենթակա գործունեությունն է «Գրիգոր-Գուրգեն» արտադրական կոոպերատիվի կողմից։ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գրիգոր-Գուրգեն» արտադրական կոոպերատիվի կողմից կառուցվող ՓՀԷԿ-ի 1-ին հանրային լսումը։ Փաստաթղթերին ...
Մանրամասն |
|
12.09.25
ՄՐՑՈՒՅԹ «ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար։ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ք․ Սիսիան, Սիսական փողոց շենք 41։Հաստատության տնօրենն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները՝ա/ առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, նրա մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, բ/ տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գ/ կնքում է պայմանագրեր, ...
Մանրամասն |
|
11.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մոնոլիզա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Շաքիի շինարարական ավազի և գլաքարակոպճանյութի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Սիսիանի համայնքապետարանում։
|
|
08.09.25
ՍԱԼՎԱՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԲԱՍԵՆՅԱԿԸ ԴՌՆԵՐՆ Է ԲԱՑԵԼ ԻՐ ՍԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ
|
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի, Սալվարդ բնակավայրի վարչական ղեկավար Մովսես Մարգարյանի, «Սիսիան համայնքի թիվ 3 ՆՈւՀ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Հակոբյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել «Սիսիան համայնքի թիվ 3 ՆՈւՀ» ՀՈԱԿ Սալվարդ բնակավայրի խմբասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են նաև Սիսիանի համայնքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցները, բնակիչներ, հյուրեր։Համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել պայմաններին և ստեղծված հնարավորություններին։Խմբասենյակը ...
Մանրամասն |
|
08.09.25
«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ» ԱՐՇԱՎ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ
|
Առողջապահության նախարարության և Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի իրազեկման» արշավ, որի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունն առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ վարքագծի ձևավորումը։Իրազեկման արշավը մեկնարկել է քայլերթով։ Մասնակիցներն առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից քայլերթ են իրականացրել դեպի Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակ, որտեղ էլ անցկացվել է հիմնական միջոցառումը։Սիսիան համայնքի մի շարք դպրոցներ մասնակցելով իրազեկման արշավին՝ տաղավարներում պատրաստել են առողջ սննդի տարբեր օրինակներ ...
Մանրամասն |
|
05.09.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին։2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։3․ «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքը Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ...
Մանրամասն |
|
04.09.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, հարգարժան վետերաններ․Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Փրկարարի մասնագիտական օրվա կապակցությամբ։ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատող, բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրենց ոլորտի իսկական նվիրյալների շնորհիվ է, որ դժվարին և կյանքին սպառնացող պայմաններում, օրվա կամ գիշերվա ցանկացած ժամին, ցրտին և շոգին, քամուն և հորդ անձրևին, աշխատանքային և տոնական օրերին, մարդածին և բնական աղետների պատճառով փրկվում են բազմաթիվ կյանքեր, հաղթահարվում անելանելի իրավիճակներ, ինչի կապակցությամբ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում։Ձեր անձնվեր, բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |