Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1169-Ն որոշումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Սիսիան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարի (վարձավճար, ծնողական վճար) նկատմամբ սահմանել արտոնություն` զրոյական դրույքաչափ, հետևյալ երեխաների համար՝
1) 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող.
2) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի:
2․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է իրավահարաբերությունների ծագման պահից՝ 1-ին կետի 1-ին ենթակետի դեպքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, 2-րդ ենթակետի դեպքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |