30.05.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՇԱՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի շամբեցիներ,Մայիսի 30-ը նշվում է Սիսական աշխարհի ամենագեղատեսիլ բնակավայրերից մեկի՝ Շամբ բնակավայրի օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, մաղթում մշտապես խաղաղ ու անհոգ օրեր ձեր հարազատ բնօրրանում։10-րդ դարի պատմագրությամբ Շամբ բնակավայրը վերահիմնադրվել է 1962-1963 թվականներին որպես Շամբի ՀԷԿ-ի բանավան։ ՀԷԿ-ի և գործարանների շահագործումն օգնում են, որպեսզի հարակից բնակավայրերից մարդիկ իրենց ընտանիքներով գան և հաստատվեն չնաշխարհիկ բնակավայրում, ինչն էլ թույլ է տալիս Շամբին որպես բնակավայր արագորեն զարգանալու և բարգավաճելու։2017 թվականին Շամբի հրապարակում բնակիչները տեղադրում են Արցախյան պատերազմի մասնակից Մայիս Միրզոյանի և Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող ...
Մանրամասն |
|
30.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ս․ թ․ հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ից, Կ․ Դեմիրճյանի անվան Սիսիանի քաղաքային զբոսայգում տեղի կունենա մանկական ուրախ միջոցառում, որի ընթացքում երգ ու պարով հանդես կգան ՆՈւՀ-երի շնորհալի սաները։ Փոքրիկներին հեքիաթային ու ուրախ տրամադրություն կհաղորդեն խաղավարները, ծաղրածուներն ու մուլտհերոսները։ Կլինեն քաղցր ու գունեղ տաղավարներ։ Սիրով սպասում ենք համայնքի բոլոր փոքրիկներին՝ հեքիաթային միջավայրում նշելու աշխարհի ամենապայծառ տոնը։
|
|
29.05.25
Քայլերթ դեպի Ազատամարտի հրապարակ
|
Ս․ թ․ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 107-րդ տարեդարձի և Արցախյան ազատամարտի հերոս Վուրգ Ոսկանյանի ծննդյան 84-րդ տարելիցի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից իրականացվել է քայլերթ դեպի Ազատամարտի հրապարակ։Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ սիսիանցիներ հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի անկախության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, որից հետո տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ «Աղվան Մինասյանի անվան արվեստի ...
Մանրամասն |
|
28.05.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 107-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
|
Սիրելի՛ հայրենակիցներ․Այսօր լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձը, ինչի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին։Ցեղասպանության միջով անցած և Արևմտյան Հայաստան կորցրած հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին կարողանում է իր վերջին ուժերը կենտրոնացնել և ջախջախիչ պարտության մատնել թուրք հրոսակներին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերում կանխելով թշնամու ներխուժումը Անդրկովկաս և փրկելով Արևելյան Հայաստանի վերջին թիզ հողակտորները լիակատար ոչնչացումից։Վերականգնելով Հայոց անկախ պետականությունը՝ 1918-թվականի մայիսի 28-ին, Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը։Թեև Առաջին Հանրապետությունը ...
Մանրամասն |
|
27.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 107-րդ տարեդարձի առիթով, վաղը՝ ս․ թ․ մայիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից կմեկնարկի քայլերթ դեպի Վուրգ Ոսկանյանի անվան հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու հայրենիքի անկախության համար մարտնչած քաջորդիների հիշատակին։ Սիրով հրավիրում են բոլորին․․․
|
|
27.05.25
Հանդիպում «ՍՈՍԵ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» ՀԿ նախագահի հետ
|
Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի հրավերով սույն թվականի մայիսի 27-ին Սիսիան համայնք էր այցելել Sose's Women/Սոսեի կանայք ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանը։Հանդիպման նպատակը համայնքապետարանի և հասարակական կազմակերպության ակտիվ համագործակցությամբ համայնքում բազմաթիվ ծրագրեր իրականացնելն է։Հասարակական կազմակերպության նախագահ Լիանա Սահակյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին հրավիրելու համար՝ հավելելով, որ այցը հրաշալի մեկնարկ կարող է լինել հետագա ակտիվ համագործակցության համար։ Ծանոթացնելով հասարակական կազմակերպության որդեգրած առաքելությանը՝ տիկին Սահակյանը նշել է, որ կիրականացնեն ծրագրեր, որոնք կնպաստեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց և կանանց դերի բարձրացմանը` հասարակական ...
Մանրամասն |
|
23.05.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՆՎԻՐՎԱԾ 2024֊25 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
|
Սիրելի՛ շրջանավարտներ․Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:Այսօր դուք կանգնած լինելով ճամփաբաժանին՝ հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկան տարիներին, այլև արդեն հարազատ դարձած կրթօջախներին, որտեղ ապրել եք ուրախ և հուզառատ պահեր, սովորել եք բազում գիտելիքներ, ձեռք եք բերել ընկերներ, ունեցել իմաստուն ուսուցիչներ։Ավարտելով դպրոցը, կանգնելով նոր կյանքի շեմին՝ մուտք եք գործում սպասելիքներով, ցանկություններով, ձեռքբերումներով և վերելքներով լի աշխարհ:Ես մաղթում եմ, որ նոր կյանքում ձեր առջև ծառացած յուրաքանչյուր խոչընդոտ ու փորձություն հաղթահարեք առանց արգելքների՝ նվիրվելով և հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին։Հարգարժա՛ն մանկավարժներ․Այսօր ...
Մանրամասն |
|
22.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մայիսի 23-ին՝ ժամը 18։00-ին, դպրոցներում մեկնարկած «Վերջին դասի» միջոցառումներն ամփոփելու նպատակով, Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում տեղի է ունենալու տոնական միջոցառում, որի ընթացքում համերգային ծրագրով են հանդես գալու սիսիանցի երաժիշտներն ու պարային համույթները, ինչպես նաև իրենց պարային և երաժշտական գեղեցիկ համարներով են ներկայանալու Սիսիան համայնքի #շրջանավարտները։  Երեկոն ամփոփվելու է ուրախ դիսկոտեկով։  Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու տոնական համերգին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |