Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ 1. «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Սիսիան համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստություն» համայնքայի ոչ առեվտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն):
2. Կազմակերպության կանոնադրությունում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունները և հաստատել կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |