Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Սիսիանի համայնքի կողմից ներդրումային ծրագիր ներկայացնելու և այդ նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու ու խմբի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 30-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ.
1) Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին Սիսիանի համայնքի կողմից մասնակցության հայտ ներկայացնելու առաջարկությանը և ծրագրի արժեքի 5%-ի չափով համայնքային բյուջեից ներդրում կատարելուն:
2) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով ստեղծել նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |