Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. 2018թ. երկրորդ կիսամյակում բաց մրցույթով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 200 ՀՀ դրամ մեկնարկային գինով, 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված, Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Զ. Անդրանիկ փողոց 1/2-1 հասցեում գտնվող 30քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ. 22052018-09-0045, ծածկ.09-006-0092-0071)՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: