Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. 2018թ. երկրորդ կիսամյակում բաց մրցույթով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 200 ՀՀ դրամ մեկնարկային գինով, 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված, Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Զ. Անդրանիկ փողոց 1/2-1 հասցեում գտնվող 30քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ. 22052018-09-0045, ծածկ.09-006-0092-0071)՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |