Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերը` 1 228 157 226 /մեկ միլիարդ երկու հարյուր քսանութ միլիոն հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցներ և 31 851 755 /երեսունմեկ միլիոն ութ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով շրջանառու միջոցներ՝ համաձայն թիվ 1, 2, 3 և 4 հավելվածների: |