ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ Շենաթաղ բնակավայրի գործող խմբի համար՝ մեթոդիստ ուս գծով տնօրենի տեղակալի (0.5 դրույք) և դաստիարակի (0.56 դրույք), իսկ Դարբաս բնակավայրի գործող խմբի համար՝ դաստիարակի (0.56 դրույք) թափուր պաշտոնների համալրման համար։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնների ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում (Ձև 1),
· կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
· անձը հաստատող փաստաթուղթ,
· աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
· ինքնակենսագրություն (Ձև 4),
· մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
· այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
· Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
· հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Որոտան 3ա հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8։30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ ևկիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի ապրիլի 17-ը ժամը 17:30-ը: Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար անցնել հետևյալհղումով՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028323892 հեռախոսահամարով կամ այցելել «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (հասցե՝ ք.Սիսիան, Որոտան 3ա , հեռ.` 028323892, Էլ. փոստ` tiv4@mail.ru)։