Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2025թ. փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքիմարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին։
6․ Սիսիան համայնքի համայնքային սոցիալական ծրագրին հավանություն տալու մասին։
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանի աշխատակազմի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին։
8․ «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին։
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում գտնվող անշարժ գույքերը միավորել և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Ծղուկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին։
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Որոտան փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին։
12․ Տարածք հատկացնելու մասին։
13․ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին։
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 24-ի թիվ 46-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 01» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: