ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիսիան քաղաքի Զորավար Անդրանիկի 5, Գայի 3, Իսրայելյան 39, Շահումյան 74, Գարեգին Նժդեհի 17/1 հասցեներում գտնվող վերամբարձ կռունկների սեփականատերերին խնդրում ենք համապատասխան փաստաթղթերով (անձնագիր, պետական ռեգիստրի վկայական՝ իրավաբանական անձի դեպքում, գույքի պատկանելիությունը հավաստող փաստաթուղթ) մեկամսյա ժամկետում ներկայանալ Սիսիանի համայնքապետարանի իրավաբանական բաժին /հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Սիսական 31/:
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ