Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/01/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/01/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Սյունիքի մարզում սկսում է իրականացնել նոր նախագիծ, որի նպատակն է վերականգնել համայնքների ոռոգման համակարգերի ներքին ցանցերը՝ ոռոգման ջուրը հասանելի դարձնելով բնակչությանը և օժանդակելով առավել արդյունավետ գյուղատնտեսության  ներդրմանը: Այն կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին:

Համայնքի բնակիչները կարող են մասնակցել ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքներին՝ «Գումար աշխատանքի դիմաց» ձևաչափով: Համաձայն այս ձևաչափի` ընտրված մասնակիցները կվարձատրվեն մեկ օրվա համար 4000 դրամ գումարի չափով՝ երկու ամիսների ընթացքում աշխատած օրերին համապատասխան: Գումարը կփոխանցվի անմիջապես մասնակիցների բանկային հաշվեհամարներին: Փոխանցումները չեն կարող կատարվել այլ անձի բանկային հաշվեհամարներին:

Մասնակիցների ընտրության չափանիշներն են՝

  • Դիմորդը ցանկություն ունի մասնակցելու ոռոգման համակարգերի կառուցման/վերակառուցման  շինարարական աշխատանքներին և պատրաստ է ինքնուրույն հասնել ծրագրի իրականացման վայր,
  • Դիմորդի տարիքը 18 տարեկան կամ բարձր է,
  • Մեկ ընտանիքից կարող է մասնակցել մեկ մարդ,
  • Դիմորդը հաստատում է, որ կարող է կատարել ոռոգման համակարգերի կառուցմանը/ վերակառուցմանն  առնչվող աշխատանքներ:

Առավելություն կտրվի այն դիմորդներին, որոնց՝

  • ընտանիքը ստանում է ընտանեկան նպաստ,
  • ընտանիքի որևէ անդամ ստանում է որևէ այլ տեսակի պետական  սոցիալական աջակցություն՝ որպես եկամտի միակ աղբյուր,
  • ընտանիքի որևէ անդամ գրանցված է զբաղվածության կենտրոնում,
  • ընտանիքը Լեռնային Ղարաբաղից տեղահանված է,
  • ընտանիքը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների,
  • ընտանիքը  ունի ցածր եկամուտ,
  • ընտանիքը բազմանդամ է (5 և ավելի անձ),
  • ընտանիքում կան հաշմանդամության կարգ ունեցող անձիք
  • ընտանիքում կան տարեց անձիք (65 տարեկանն անց):

Խրախուսվում է կանանց մասնակցությունը ծրագրին:

Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է բոլոր դիմորդների համար, որի համար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ստեղծել է ծրագրին դիմելու տարբեր հնարավորություններ՝

  1. Առցանց հայտադիմում, որից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմումը՝ https://enketo.moda.wfp.org/x/7zsa4DaI
  2. Հեռախոսով դիմելու հնարավորություն, որի համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (374 10) 58 05 38,
  3. Դիմումի ներկայացում թղթային ձևով, որի համար անհրաժեշտ է ներկայանալ բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ և լրացնել դիմում:

Դիմումները կարելի է ներկայացնել 2022թ․-ի հունվարի 17-ից մինչև հունվարի 31-ը, ժամը 18:00: Ընտրված դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ-ի կողմից: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլ.հասցեով wfp.yerevan@wfp.org կամ զանգահարել (374 10) 58 05 38 հեռախոսահամարով: Հաարցերի դեպքում կարող եք այցելել նաև տվյալ բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (38.3ԿԲ)
Բոլորը
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․2025թ․
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․2025թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 16․05․2025թ
Սիսիան համայնքի ավագանու նիստ 18․04․2025թ․
Սիսիան համայնքի ավագանու նիստ 14․03․2025թ․
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 19․02․2025թ
Սիսիան համայնքի ավագանու նիստ 14․02․2025թ․
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 20․12․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 06․12․2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 22․11․2024թ
Սիսիան համայնքի ավագանու նիստ 08․11․2024թ․
Սիսիան համայնքի ավագանու նիստ 27․10․2024թ․
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24․10․2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21․10․2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 25․06․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 14․06․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 17․05․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 19․04․2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 16.02.2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 16.01.2024
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 26.12.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 14.12.2023թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 03.11.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 01.12.2023
Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստ 06.10.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 12.09.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2023
Սիսիան համայնքի ավագանու նիստ 28.06.2023թ.
Սիսիան համայնքի ավագանու նիստ 23.06.2023
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 15.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.10.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.07.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.06.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու 31.01.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.11.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.10.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 09.09.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.08.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 02.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 21.05.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.03.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 18.12.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 19.08.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner