Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հոկտեմբերի 2023 թվականի N 59-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՆ ԷՌ ԷՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից 2022 թվականի հոկտեմբերի 7-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» թիվ ԵՀԹ-29/342 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «ԷՆ ԷՌ ԷՄ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ի գրությունը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրի սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «ԷՆ ԷՌ ԷՄ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ )» ՓԲԸ-ին շահագործական հետախուզում կատարելու համար, 2 տարի  ժամկետով, տրամադրել 43.8166հա հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 30000 ՀՀ դրամ տարեկան վճարով, որից՝ 

  1) 1.59436 հեկտարը այլ հողատեսք /09-004-0103/,

  2) 1.43006 հեկտարը այլ հողատեսք /09-004-0554/,

  3) 1.69351 հեկտարը այլ հողատեսք /09-004-0554/,

  4) 3.26641 հեկտարը այլ հողատեսք /09-004-0108/,

  5) 0.69789 հեկտարը արոտ /09-004-0107/,

  6)  3.45749 հեկտար այլ հողատեսք /09-004-0554/,

  7)  8.87700 հեկտար արոտ /09-004-0102/,

  8)  4.28699 հեկտար այլ հողատեսք /09-004-0554/,

  9)  3.31207 հեկտար այլ հողատեսք /09-004-0554/,

 10)  15.20082 հեկտար արոտ /09-004-0104/:

2.  Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -11

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(435.51 Կբ)
(462.96 Կբ) եզրակացություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner