Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 64
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՆ ԷՌ ԷՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից 2022 թվականի հոկտեմբերի 7-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» թիվ ԵՀԹ-29/342 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «ԷՆ ԷՌ ԷՄ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ )» ՓԲԸ-ի գրությունը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրի սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «ԷՆ ԷՌ ԷՄ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ )» ՓԲԸ-ին շահագործական հետախուզում կատարելու համար, 2 տարի  ժամկետով, տրամադրել 43.7966հա հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 30000 ՀՀ դրամ տարեկան վճարով, որից՝ 

  1) 1.59436 հեկտարը այլ հողատեսք /09-004-0103/,

  2) 1.43006 հեկտարը այլ հողատեսք /09-004-0554/,

  3) 1.69351 հեկտարը այլ հողատեսք /09-004-0554/,

  4) 3.26641 հեկտարը այլ հողատեսք /09-004-0108/,

  5) 0.69789 հեկտարը արոտ /09-004-0107/,

  6)  3.45749 հեկտար այլ հողատեսք /09-004-0554/,

  7)  8.87700 հեկտար արոտ /09-004-0102/,

  8)  4.26699 հեկտար այլ հողատեսք /09-004-0554/,

  9)  3.31207 հեկտար այլ հողատեսք /09-004-554/,

 10)  15.20082 հեկտար արոտ /09-004-0104/:

2.  Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(435.51 Կբ)
(462.96 Կբ) եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner