Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2018 թվականի N 78-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասով  և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով և 596-րդ հոդվածով, նկատի ունենալով Շաքի բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահ Վ. Ստեփանյանի 2018 թվականի սեպտեմբերի 26-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,  -   դեմ,  -   ձեռնպահ

1. ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման» ծրագրին աջակցելու նպատակով Շաքի բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվին նվիրել հետևյալ հողամասերը.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայր 19-րդ փողոց 6 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողերից 0.333հա (ծածկ. 09-070-0003-0013):

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.4հա արոտավայր (ծածկ. 09-070-0169-0002):

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -11

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՂԱՐԻԲՅԱՆ Բ.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner