Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը.
1) Վ. Իվանյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար,
2) Ս. Հովհաննիսյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
3) Վ. Այվազյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ, արձանագրող,
4) Գ.Թունյան - աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
5) Ա.Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
6) Հ. Խաչատրյան - աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
7) Օ.Մարկոսյան - աշխատակազմի կազմակերպական բաժնի պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ,
8) Ա. Հարությունյան - համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: