Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել .
1) «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից նվիրաբերված գույքը՝ 1219500 /մեկ միլիոն երկու հարյուր տասնինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ՝ համաձայն հավելված 1-ի:
2) «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից նվիրաբերված գույքը՝ 6003600/վեց միլիոն երեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի 2-ի:
3) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նվիրաբերված 4 հատ մասնագիտացված մեքենաները ՝ 141000000 /մեկ հարյուր քառասունմեկ միլիոն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 3-ի:
4) Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված թվով 4 զվարճահարմարանքները՝ 57252000 /հիսունյոթ միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 4-ի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: