Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Մ. Ավանեսյանի 2022 թվականի հուլիսի 20-ի գրությունը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ին օգտագործման տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտը անհատույց, մինչև 2023 թվականի հունիսի 1-ը համատեղ օգտագործման տրամադրել «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբին՝ տնային և ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի խաղերն անցկացնելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: