Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով, նկատի ունենալով Լյուդմիլա Գրիգորյանի դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հիդրոշինարարների այգի 3/10-3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.0232հա հողամասը (կադ. ծածկ. 09-006-0248-0027) հանել չմասնավորեցվող հողամասերի ցանկից:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հիդրոշինարարների այգի 3/10-3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (0.0232 հա հողամասը (կադ. ծածկ. 09-006-0248-0027) և վրան կառուցված 104.73քմ շինությունը) նվիրել շինությունը իր սեփական միջոցներով կառուցած անձ, քաղաքացի՝ Լյուդմիլա Հայկի Գրիգորյանին (անձն. AK0629813, տրված 07.10.2010թ., 051-ի կողմից) հասարակական գործունեություն ծավալելու նպատակով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: