Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1. 2024թ. առաջին կիսամյակում բաց մրցույթով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված, Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Ա.Մանուկյան 3/3 հողամաս հասցեում գտնվող 31.5քմ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը (վկ. 26012024-09-0005, ծածկ. 09-006-0109--0103)՝ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: