Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 28
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԵՅՆԱՄԻՆ ԹԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ 3/3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով  և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. 2024թ. առաջին կիսամյակում բաց մրցույթով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված, Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Ա.Մանուկյան 3/3 հողամաս հասցեում գտնվող 31.5քմ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը (վկ. 26012024-09-0005, ծածկ. 09-006-0109--0103)՝ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(678.70 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner