Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել.
1) սառը ջրի բարձր ճնշման մաքրող միջոց` իր օժանդակ սարքավորումներով՝ 1368810 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր տասը/ ՀՀ դրամ արժեքով՝ համաձայն հավելված 1-ի,
2) համայնքային սեփականություն հանդիսացող շինությունների վրա տեղակայված ազդարարման սարքավորումները՝ համաձայն հավելված 2-ի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: